Հայաստանում կատարվողը Հայաստանի ներքին գործն է, ոչ մի կերպ չենք ցանկանում խառնվել․ Պեսկով

Լուրեր

10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
Բոլորը

Դա Հայաստանի ներքին գործն է, ու մենք ոչ մի կերպ չենք ցանկանում խառնվել այդ ներքին գործերին։ Այսպես է արձագանքել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ն Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին։

«Անկասկած, Հայաստանը մեզ շատ բարեկամ երկիր է, ու եկեք չմոռանանք, որ մեզ մոտ մի քանի միլիոն հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են հետևում այդ իրադարձություններին»,-մասնավորապես նշել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ վերջին օրերին կալանավորվել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Երեկ վաղ առավոտից խուզարկություններ էին սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Իսկ Միքայել սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (Քրեական օրենսգրքի 422-րդ հոդված): Նա մեղադրանքը չի ընդունում: Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտնել է, որ պետք է ռազմական հեղաշրջում կատարել:

Միևնույն ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։