Հունգարիան արգելափակել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը

Լուրեր

10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
Բոլորը

Եվրամիության գագաթնաժողովը չի կարողացել ընդունել Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ հայտարարությունը, որի կետերից մեկում խոսվում էր ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին աջակցելու մասին:

Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ կոմյունիկեի տեքստին «վճռականորեն» աջակցել են 27 երկրներից 26-ը:

«Եվրախորհուրդն այդ թեմայի քննարկմանը կվերադառնա հաջորդ հանդիպմանը (հոկտեմբերին)»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ամփոփիչ հայտարարության նախագծում ասվում է, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքների ռուսական գնդակոծությունները, շարունակելու է համակողմանիորեն աջակցել Կիևին, ինչպես նաև «աջակցում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ուղին»:

Գագաթաժողովից առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ երկրում անցկացված հարցման արդյունքներով հունգարացիների 95 տոկոսը դեմ է արտահայտվել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։

Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարի 28-ին՝ ՌԴ զորքերի լայնամասշտաբ ներխուժումից մի քանի օր անց։ 2022 թվականի հունիսին այն ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ։ ԵՄ-ին թեկնածու երկրի անդամակցությանը պետք է աջակցեն ԵՄ բոլոր անդամ պետությունները։