Ուշակովը հաստատել է․ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Մինսկում ԵՏՄ նիստին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը անձամբ կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին Մինսկում հունիսի 27-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիանա տեսակապի միջոցով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունիսի 27-ին Բելառուսի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։ ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով», -նշել է Ուշակովը՝ հավելելով․ «Բայց նա իրականում այդ մասին հայտարարել էր նախորդ հանդիպման ժամանակ»։

Ուշակովը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։ Սակայն նա  կուղարկի տեսաուղերձ։

«Հասկանալի պատճառներով, Իրանի նախագահ Փեզեշքիանը անձամբ չի մասնակցի։ Նա չի գա Մինսկ, բայց նա կուղարկի տեսաուղերձ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։

2024 թվականից Իրանը ԵՏՄ-ում ունի դիտորդ պետության կարգավիճակ և մասնակցում է միության միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկով էր լրագրողներին հայտնել, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը կազմակերպության նիստին։ Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա՝ տեսակապի միջոցով։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի