Մեքենան անցումի վրա հարվածել է մոր հետ ճանապարհը հատող երեխային․ անչափահասի վիճակը կայուն է 

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Այսօր Երևանում երեխայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել։ Shamshyan․com-ը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեծ արագությամբ ընթացող մարդատարը հետիոտնային անցման վրա հարվածում մոր հետ ճանապարհը հատող երեխային։

Factor.am-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնեցին, որ վրաերթի ենթարկվածը 9 տարեկան երեխա է: Նրա աջ սրունքն է կոտրվել, վաղը նախատեսվում է վիրահատություն: Երեխայի առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԳՆ ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ այսօր՝ ժամը 10:10-ին, Երևանի Ֆուչիկի փողոցի 27/20 հասցեի դիմացի հատվածում՝ հետիոտնային անցման վրա, Երևանի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ, որը վարել է Kia մակնիշի մեքենա, վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի և առաջ ընթանալով՝ բախվել Opel մակնիշի մեքենայի։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը փոխանցեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։

Անի Թամրազյան