1 տարի առաջ ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն դեռ տնօրեն չունի

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Շուրջ 1 տարի առաջ ստեղծված  «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն դեռ տնօրեն չունի։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Տարածքային և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս պահին ընթացքի մեջ է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ընտրության գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի հստակեցնել ընկերության համար կադրերի համալրմանն առնչվող այլ հարցեր։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ԱԺ-ում  «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել էր, որ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը կադրային համալրման խնդիր ունի։

Անցյալ տարի օգոստոսին կառավարությունը չզեկուցվող հարցով որոշեց ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերություն ստեղծել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող ընկերությանը  800 միլիոն դրամ տարեկան բյուջեից գումար է հատկացվել։

Ընկերությանն անհրաժեշտ կլինի տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ:  Ակնկալվում է, որ կազմակերպության ստեղծումից և անձնակազմի համալրումից հետո 1,5 – 2 տարվա ընթացքում այն կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ  ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

Թե կադրային համալրումից հետո «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերությունն ինչ տիպի ատամոկայանի կառուցմանն է նախապատվությունը տալու,  առայժմ  հայտնի չէ, փնտրտուքները շարունակվում են։ Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում նշել էր, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները։

Նախարարը նաև նշել էր, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը՝ հաշվի առնելով մեր երկրի էներգահամակարգի առանձնահատկությունները։

Ավելի վաղ  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան  ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ Հայաստանը ատոմակայան կառուցելու համար քննարկում է ոչ միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջարկները, այլ նաև քննարկումներ է իրականացնում  Կորեայի և Չինաստանի հետ։

 

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ  դեռ նախորդ տարի հուլիսի սկզբին հայտարարել էր,  որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։

 

Մանյա Պողոսյան