Աննա Հակոբյանը չգիտի՞ մեղանչել բառի նշանակությունը․ վարչապետի կինը խմբագրել է գրառումը

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն քարոզում է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, այսօր իր ֆեյսբուքյան էջում տարածել է իշխանական լրատվամիջոցի կողմից հրապարակված մի նյութ, որում ներկայացվում է ենթադրյալ պետական հեղաշրջման սցենար։

Աննա Հակոբյանը կից գրել է․ «Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ մեղանչել։ Հավանաբար մինչեւ վերջ չեք էլ պատկերացրել՝ ում եւ ինչին եք ծառայում»։

Շատ չանցած Հակոբյանը խմբագրել է գրառումը՝ «մեղանչել» բառը փոխարինելով «ապաշխարել»-ով։

Նշենք, որ «մեղանչել» նշանակում է մեղք գործել, մինչդեռ Աննա Հակոբյանի նշած համատեքստում տեղին է կիրառել «ապաշխարել», «զղջալ», «ներում խնդրել» բայերը։

Լեզվական այս վրիպումը տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ Աննա Հակոբյանը պարբերաբար հանրային ելույթներում հորդորում է մարդկանց կրթվել և դա ներկայացնում որպես ժամանակակից արժեք։

Նարեկ Կիրակոսյան