ՌԴ-ն հարվածել է Դնեպրին, զոհվել է 8, վիրավորվել` ավելի քան 80 մարդ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի 24-ի առավոտյան հարվածել են Դնեպր քաղաքին՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ վնասվել են հանրակացարան, մարզադահլիճ, վարչական շենք և ուղևորատար գնացք։ Զոհվել է ութ մարդ, ևս 84-ը՝ վիրավորվել։ 62 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 7-ը ծանր վիճակում է։

«Ուկրզալիզնիցա» ԲԲԸ-ն պարզաբանել է, որ հրթիռը հարվածել է երկաթգծի մոտակայքում այն պահին երբ ընթանալիս է եղել Օդեսա – Զապորոժիե չվերթի գնացքը։ Վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ուղևորներին Զապորոժիե կտեղափոխեն մեկ այլ գնացքով։

Բացի այդ՝ ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական բանակն այսօր «Շահեդ» տիպի  անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի Ցամաքային զորքերի ուսումնական կենտրոններից մեկի վրա։ Ցամաքային զորքերի հայտարարության համաձայն՝  իրականացված կանխարգելիչ միջոցառումների և անձնակազմի բարձր մակարդակի պատրաստվածության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ կորուստներից։ Հայտնի է, որ մեկ զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել բժշկական հաստատություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի