Թեհրանը ձգտում է վերականգնել իր միջուկային արդյունաբերությունը․ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Արաղչիին առաջարկել է հանդիպել

Լուրեր

10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ողջունել է Իրանի ու Իսրայելի միջև հրադադարը և հայտարարել, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով հանդիպում անցկացնել։

«Ես ողջունում եմ Իրանում իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները:  ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերականգնումը հաջող համաձայնագրի բանալին է։ Ես գրել եմ Աբբաս Արաղչիին, ընդգծելով, որ այս քայլը կարող է հանգեցնել միջուկային ծրագրի շուրջ երկարատև վեճի դիվանագիտական ​​լուծմանը և առաջարկել եմ շուտով հանդիպել»,-նշել է Գրոսսին X-ի իր միկրոբլոգում։

Իրանը հայտարարում է, որ գնահատում է իր միջուկային արդյունաբերությանը հասցված վնասը, և ձեռնարկվել են միջոցառումներ դրա վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կառույցի ղեկավար Մոհամմադ Էսլամին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին հասցված մի շարք հարվածներից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի