Իսրայելը հայտնում է հրադադարի համաձայնությունից հետո Իրանից բալիստիկ հրթիռների արձակման մասին և սպառնում Թեհրանին հարվածով

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ Իրանից բալիստիկ հրթիռների նոր արձակում է արձանագրվել։ Այս հայտարարությունը հնչում  Թել Ավիվի կողմից երկկողմանի հրադադարի մասին համաձայնություն տալու հայտարարությունից կարճ ժամանակ անց։

Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են հնչում Իրանից հրթիռների հարձակման ֆոնին։ Քաղաքացիներին հրահանգվել է մնալ ռմբապաստարաններում մինչև հետագա ծանուցումը։ Հաղորդվում է, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն մեկ բալիստիկ հրթիռ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Իսրայելի պաշտպանության բանակը քիչ առաջ հայտարարել է, որ երկրի հյուսիսի բնակիչները կարող են լքել ռոմբապաստարանները Իրանից վերջին հրթիռային հարձակումից հետո։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացըն էլ հայտարարել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։

Վերջին տվյալների համաձայն՝  հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է երկու բալիստիկ հրթիռ։ Երկուսն էլ որսացել են։

Իրանական կողմը այս հաղորդումները դեռ չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի