Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ․ COVID-ի կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները կրկին երկարաձգել են երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը «կորոնավիրուսի համավարակով պայմանավորված»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռեժիմը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 06:00-ն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ավելի վաղ այս ժամկետը երկարաձգվել էր մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։

Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են արդեն 5 տարի։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին՝ Ադրբեջանում կարանտինային ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է։

Դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, Իլհամ Ալիևն ասել էր․ «Այն, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանները փակ են մնում, մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, որոնք կասեցվում են։ Ուստի, սահմանների պաշտպանությունը մեզ կպաշտպանի արտաքին ռիսկերից»։

Հավելենք, որ Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ֆոնին, Բաքուն բացել էր Իրանի հետ սահմանի «Աստարա» անցակետը իր քաղաքացիների ու օտարերկրացիների տարհանման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի