Որևէ առնչություն չունենք քաղաքական ո՛չ մի ուժի, ո՛չ մի անհատի, ո՛չ մի կուսակցության հետ. Արտակ Բաղիկյան

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներում տարածված նյութերի, որ, իբրև թե, «Ռուսաստանից գողացված ադամանդներ են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել։

Այն ներկայացնում ենք ստորև․

 

Տվյալ լուրն ամբողջությամբ կեղծիք է, չհիմնավորված ու չփաստարկված։

  • Նախևառաջ՝ ADM Diamonds-ի միակ և պաշտոնական հիմնադիրն ու սեփականատերը հայ գործարար ԱՐՏԱԿ ԲԱՂԻԿՅԱՆՆ է։
  • Ընկերությունը երբևիցե կապ չի ունեցել և չունի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ. վերջինս ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ և ՉԻ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ո՛չ ընկերության ՇԱՀԱՌՈՒ, ո՛չ ընկերության ԲԱԺՆԵՏԵՐ, ոչ էլ առավել ևս՝ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ:
  • Ավելին՝ նյութերում նշվում է, թե ADM Diamonds-ը պատկանում է Բաղիկյան եղբայրներին։ Հայտնում ենք, որ 2022 թվականից Ընկերության 100% բաժնետերն ու սեփականատերը միայն ու միայն ԱՐՏԱԿ ԲԱՂԻԿՅԱՆՆ Է։
  • ADM Diamonds-ին չի հասցվել և ոչ մի գողացված հումք, ավելին՝ մենք մեր վերամշակման հումքը չենք ստանում ՌԴ-ից։ ADM Diamonds ընկերության ադամանդի վերամշակման բարձրորակ հումքը ձեռք է բերվում ԱՄԷ-ից և Հոնկ Կոնգից՝ բացառապես օրինական ճանապարհով, համապատասխան բոլոր իրավական գործընթացներին ու փաստաթղթերին։ Այս մասին առկա են բոլոր վկայություններն ու ապացույցները։
  • Մեր ընկերությունը երբևէ չի համագործակցել անօրինական և հանցավոր խմբերի հետ։ Մեզ համար արդար ու ազնիվ աշխատանքը հիմնարար արժեք և սկզբունք է գործունեության առաջին իսկ օրվանից. այդպես եղել է, կա ու կմնա։

Ներկայացնում ենք ADM Diamonds-ի հիմնադիր տնօրեն Արտակ Բաղիկյանի ուղերձը.

«Դեռ վաղուց՝ ADM Diamonds-ի բացման օրից, մեզ փորձում են կապել քաղաքական խմբերի ու անհատների հետ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք որևէ առնչություն չունենք քաղաքական և ո՛չ մի ուժի, ո՛չ մի անհատի, ո՛չ մի կուսակցության կամ խմբավորման հետ։ Մենք չենք ստանում ոչ մի քաղաքական աջակցություն, չենք պատկանում որևէ քաղաքական կուսակցության։ Մենք բիզնես ենք՝ մեր բիզնես արժեքներով ու սկզբունքներով։ Այս բոլոր տեսակի ստահոդ լուրերը խաթարում են մեր բնականոն գործունեությանը, դառնում անհարկի շահարկումների առիթ։ Ուստի առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրռված այս գործի բացահայտմամբ, և հենց ինքներս ենք հետամուտ լինելու, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ։ Մենք մեր համբավն ու հեղինակությունը վաստակել ենք մեր քրտնաջան ու ազնիվ աշխատանքով։ Այսօր մենք Հայաստանում միակ խոշոր ադամանդագործական ընկերությունն ենք, որը հայկական ադամանդագործության ավանդույթների պահպանման, մեր երկրում այս կարևոր տնտեսական ուղղության զարգացման ջատագովն է։

Մենք անկախ բոլոր տեսակի դժվարություններից ու ճգնաժամերից փորձում ենք պահպանել արտադրությունը՝ քանի որ քաջ գիտակցում ենք դրա կարևորությունը Հայաստանի նման փոքր երկրների համար։

Մենք արդար ու ազնիվ սկզբունքներով գործող բիզնես ենք, միշտ եղել ենք ու կմնանք քաղաքականությունից դուրս։ Նման լարված օրերին քաղաքական շահարկումներն ուղղակիորեն հարվածի տակ են դնում մեր՝ տարիներով վաստակած հեղինակությունն ու բարի համբավը։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված տեղեկատվությունների տարածումից, մեր անվան անհարկի շահարկումներից և մեր հեղինակությունը վնասող արատավոր փորձերից։

Այսուհետ, նմանատիպ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածման դեպքում ինքներս ենք հետամուտ լինելու բացառապես իրավական ձևով, արդարադատության բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան ձևով խնդիրը լուծելուն և ճշմարտությունը հանրությանը ներկայացնելուն»։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտարրաություն էր տարածել, ըստ որի «Ալռոսայից» գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Իսկ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի ավազակախմբի, որը «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից գողացել է ադամանդի հումք՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։

Պատգամավորի խոսնակ հայտարարել էր, որ Սուքիասյանների ընտանիքը որևէ առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: