Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ «Ալռոսա» ընկերությունից ադամանդները մատակարարվել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը․ պատգամավորի խոսնակը հերքում է

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

«Ալռոսայից» գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է․ հայտնել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի ավազակախմբի, որը «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից գողացել է ադամանդի հումք՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։

Նա նշել է, որ խուզարկությունների ժամանակ ավազակախմբից առգրավվել է մոտ 200 հազար կարատ արդյունաբերական ադամանդ, փող և զարդեր։

«Նրանց տան խուզարկության ժամանակ առգրավվել են քրեական գործի քննության համար կարևոր իրեր և փաստաթղթեր, մոտ 200 հազար կարատ արդյունաբերական ադամանդի հումք, որը նախատեսված է բարձրորակ հումքն ավելի էժանով փոխարինելու համար, ինչպես նաև կանխիկ գումար և հայտնի համաշխարհային ապրանքանիշերի թանկարժեք զարդեր, որոնք ձեռք են բերվել անօրինական գործունեության մասնակիցների կողմից հանցագործություններ կատարելու արդյունքում», – ասել է Պետրենկոն։

Նշվում է նաև, որ ««անօրինական գործունեության կազմակերպիչներն են եղբայրներ՝ Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան Ա.Ա.-ն և Բաղիկյան Ա.Ա.-ն, որոնք միջազգային հետախուզման մեջ են ադամանդների հումքի մաքսանենգության համար»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ  Սուքիասյանների ընտանիքը որևէ առնչություն չունի ադամանդի գործարանի հետ:

«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:

Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել : Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,- գրել է խոսնակ Աննա Մկրտչյանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի