Իսրայելը հայտնում է Իրանին «աննախադեպ հարվածներ» հասցնելու մասին, Թեհրանը հարվածել է էլեկտրակայանի

Լուրեր

10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի թարմացված գնահատականների համաձայն որոշ ժամանակ առաջ Իրանից չորս ալիքով արձակվել է ընդհանուր առմամբ 6 կամ 7 հրթիռ, գրում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ հրթիռները արձակվել են 40 րոպեի ընթացքում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Մի քանի հարվածներ են գրանցվել բաց տարածքներում։

Իսրայելի էլեկտրաէներգիայի կորպորացիան հայտնում է, որ երկրի հարավում գտնվող «ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտի»՝ էլեկտրակայանի մոտ իրանական բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով տարածաշրջանի մի քանի քաղաքներում էլեկտրաէներգիայի խափանումներ են։

«Խմբերը մեկնում են մի քանի վայրեր՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ վերականգնելու համար։ Գործողությունները ներառում են ենթակառուցվածքների վերանորոգում և անվտանգության սպառնալիքների վերացում, և իրականացվում են անվտանգության ուժերի հետ համակարգված աշխատանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ հաղորդվում է Իսրայելի կողմից Իրանին հասցվող հարվածների մասին, որոնց տեսանյութերը տարածվում են համացանցում։ Նշվում է, որ Թեհրանում պայթյուններ են տեղի ունեցել իրանական Կարմիր մահիկի գրասենյակի մոտ։

Իսրայելի բանակը հայտնում է, որ ռազմաօդային ուժերը հարվածների ալիք են սկսել Թեհրանում գտնվող իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ երկրի  բանակը «ներկայումս աննախադեպ հարվածներ է հասցնում Թեհրանի սրտում գտնվող ռեժիմի թիրախների»։

«Շուտով կհրապարակվեն պատկերներ, որոնք  ցույց կտան վնասի խորությունը», – ասել է նա իր գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Իսրայելի թիկունք արձակված յուրաքանչյուր հրթիռի համար իրանցի բռնապետը խստորեն կպատժվի, և հարվածները կշարունակվեն ամբողջ ինտենսիվությամբ։ Մենք կշարունակենք գործել թիկունքը պաշտպանելու և թշնամուն հաղթելու համար, մինչև պատերազմի բոլոր նպատակներին հասնենք», – հավելել է Կացը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի