Իսրայելը հայտնում է, որ հարվածներ է հասցրել Թեհրանի միջուկային հետազոտական կենտրոնին ու ռազմական այլ օբյեկտների

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը Թեհրանում հարվածների ալիք են իրականացրել՝ թիրախավորելով Իրանի տասնյակ ռազմական օբյեկտներ և միջուկային հետազոտական ​​կենտրոնը։ Այս մասին  հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Նշվում է, որ  հարվածներին մասնակցել է ավելի քան 60 կործանիչ, որոնք նետել են 120 զինամթերք։

Իսրայելի  բանակը հաղորդում է, որ թիրախների թվում են եղել Թեհրանում գտնվող «մի քանի արդյունաբերական հրթիռների արտադրության  օբյեկտներ», որոնք նախկինում ծառայել են որպես «Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական միջուկ»։

«Նպատակակետերի թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական կայաններ և հրթիռային շարժիչների ձուլման համար օգտագործվող հումքի արտադրության  օբյեկտներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հարվածներ են հասցվել նաև  «SPND միջուկային նախագծի շտաբ-բնակարանին», որը արդեն թիրախավորվել է հակամարտության ընթացքում։

«SPND-ն ծառայում է որպես Իրանի ռազմական կարողությունների համար առաջադեմ տեխնոլոգիաների և զենքի հետազոտման ու մշակման կենտրոն։ Այն հիմնադրվել է 2011 թվականին Իրանի միջուկային զենքի ծրագրի հիմնադիր Մոհսեն Ֆահրիզադեհի կողմից», – նշվում է  հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը հավելում է, որ հարվածի ենթարկված մեկ այլ օբյեկտ օգտագործվել է «միջուկային զենքի ծրագրի համար կարևոր բաղադրիչի» արտադրության համար։

Բացի այդ հաղորդվում է, որ վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Սպահանում և Թեհրանում գտնվող իրանական մի քանի հակաօդային պաշտպանության մարտկոցների, ինչը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ամրապնդում է իր օդային գերակայությունը Իրանի նկատմամբ։

Զինվորականները հայտարարում են, որ հարվածները հասցվել են «երկիր-օդ» դասի հրթիռային կայաններին և ռադարներին, «որոնք նախատեսված էին Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները թիրախավորելու և դրանց գործողությունները կանխելու համար»։

«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակում են ազատորեն թռչել Իրանի վրայով՝ հարվածելով Իրանի ռեժիմի ռազմական թիրախներին արևմտյան և կենտրոնական Իրանում», – ասում է Իսրայելի  բանակը՝ հավելելով, որ «կշարունակեն աշխատել Իրանի երկնքում օդային գործողությունների ազատությունը ընդլայնելու և օդային գերազանցության հասնելու ուղղությամբ։

Իսրայելական բանակը նաև հայտնում է, որ ռազմաօդային ուժերը կարճ ժամանակ առաջ հարվածել են Իսրայելի վրա հարձակման համար նախատեսված երեք բալիստիկ հրթիռների արձակման կայաններին, ինչպես նաև Իրանի ռազմական հրամանատարին, որը գտնվել է  Իրանի տարածքում գտնվող հրթիռների արձակման կայանում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի