Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից

Լուրեր

10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղաժամկետ ավարտել է իր այցը Կանադա և վերադառնում է Ուկրաինա։ Այս մասին հայտնել են CBC News-ի և «Суспільне»-ի աղբյուրները, փոխանցում է Meduza-ն։ Զելենսկին որոշել է վերադառնալ Ուկրաինա լույս  հունիսի 17-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի կողմից հարվածներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո։

Wall Street Journal-ը գրում է, որ Զելենսկին գագաթնաժողովից հեռացել է՝ չստանալով  Ուկրաինայի համար այն աջակցությունը, որի հույսն ուներ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպումից առաջ կարճ ելույթում Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ երկրին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը, այդ թվում՝ տարեկան 40 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների և անվերապահ հրադադարի, և կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նա խնդրել է G7-ի առաջնորդներին համագործակցել ԱՄՆ-ի հետ ռուսական նավթի նկատմամբ հետագա պատժամիջոցների շուրջ և շարունակել հորդորել Թրամփին օգտագործել իր ազդեցությունը՝  ստիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնել։

Մեծ Բրիտանիան և Կանադան խոստացել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, իսկ առաջնորդները աջակցություն են հայտնել Ուկրաինային սոցիալական ցանցերում գրառումներում և հրապարակային հայտարարություններում, գրում է The Wall Street Journal-ը: Այնուամենայնիվ, G7-ի առաջնորդները խուսափել են Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման վերաբերյալ այնպիսի խիստ դատապարտումից, ինչպիսիք արել էին G7-ի նախորդ հայտարարություններում։

Reuters-ի աղբյուրներն ի սկզբանե հայտնել էին, որ Կանադան հրաժարվել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ G7-ի խիստ հայտարարության ծրագրերից՝ Միացյալ Նահանգների կողմից դիմադրությունից հետո: Քարնիի խոսնակը ավելի ուշ հայտարարել էր, որ նման հայտարարություն նախատեսված չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի