Երևանի ավագանու որոշ անդամներ միլիոնատեր են․ ավագանու 65 անդամի ունեցվածքը

Լուրեր

14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Երևանը հոկտեմբերի 10-ից ղեկավարում է նորընտիր ավագանին: Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալությունը, որից հետո ավագանու նոր կազմը լիարժեք կղեկավարի Երևանը՝ հինգ տարի ժամկետով։

Factor.am-ն ուսումնասիրել է ավագանու անդամների ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերը, պարզել, թե նրանք ինչ ունեցվածքի տեր են:

Ստորև ներկայացնում ենք Երևանի ավագանու 65 անդամների ունեցվածքի մասին տեղեկությունները, որոնք ներառում են 2017 թվականի օգոստոս 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը:

«Իմ քայլը» խմբակցություն

Հայկ Մարության. Երևանի քաղաքապետ: Ունի  վեց բնակարան, որից մեկը Երևանի Հյուսիսային պողոտայում`170,3 ՔՄ-ով, իսկ մնացածը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի տարբեր թաղամասերում՝ 55, 60, 59, 73 և 63 քմ մակերեսներով: Սրանցից զատ, Պրահայում Հայկ Մարությանն ունի նաև առանձնատուն՝ 178 քմ մակերեսով, երկու հողամաս, ինչպես նաև ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում՝ 27,1 քմ: Նա վարում է 2017 թվականի արտադրության «Պեժո Տարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա, որի սեփականատերն է:

Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված հինգ բնակարանների և 1 առանձնատան  վարձավճարից, որոնցից  նա ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն: Քաղաքապետի թեկնածուն «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն հոնորար, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմում են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ և 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:


Սրբուհի Ղազարյան. ՀՀ վարչապետի խորհրդական: Հայտարարագրել է բնակարան 70,1քմ մակերեսով, որից միայն 1/3֊ի սեփականատերն է։ Նրա դրամական միջոցներն են՝ 745 հազար դրամ աշխատավարձ և 300 հազար դրամ վարկ։

Սերգեյ Սարգսյան. ԵՊԲՀ դոցենտ: Ունի մեկ բնակարան՝ 89 քմ: Հայտարարագիրը ներկայացնելու օրը նա ունեցել է նաև 1 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար  և 5 հազար եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 3 մլն 600 հազար դրամ:

Տրդատ Սարգսյան. Համալսարանականների համատիրության նախկին կառավարիչ: Նա հայտարարագրել է բնակարան Երևանում՝ 89 քմ և հողամաս Եղեգնաձորում: Վարում է «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենա: Ստացել է 1 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, բայցի այս ունի 5 մլն դրամ:  Ի դեպ, Տրդատ Սարգսյանը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նշանակվեց Վայոց ձորի մարզպետ և շուտով կհրաժարվի ավագանու անդամի իր մանդատից:

Մեսրոպ Պապիկյան. ՔՊԿ վերադարձի հիմնադրամի գրասենյակի մենեջեր: Ունի երկու բնակարան՝ Երևանում, 75 և 87 քմ մակերեսներով, որոնցից մեկի սեփականատերն է, իսկ մյուսի՝ համասեփականատերը: Վարում է «Նիսսան Մարչ» ավտոմեքենա: Որպես ֆինանսական եկամուտ նա նշել է ստացած աշխատավարձը՝ 4 մլն 250 հազար դրամ:

Լուսինե Բադալյան. Ռադիո «Վան»-ի հաղորդավարուհի: Նա համասեփականատեր է Երևանում գտնվող մեկ բնակարանի՝ 78 քմ և Այնթափում գտնվող 3600 քմ հողատարածքի: Եկամուտներն են՝ ռադիո «Վան»-ից ստացած 1 մլն 320 հազար դրամը և «1in.am»-ից ստացած 1 մլն 200 հազար դրամը:

Վահագն Հովակիմյան. ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Նրա եկամուտներն են ԱԺ-ից ստացված 2 մլն 900 հազար դրամը և «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն ՀԿ-ից ստացած 200 հազար դրամ հոնորարը: Նա «Հովակիմյաններ Ն.Մ.» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է:

Սուրեն Էրամջյան. «Էսի Թեք» ՍՊԸ տնօրեն, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ավագ դասախոս: Համասեփականատեր է բնակարանի՝ 54 քմ և սեփականատեր է հողամասի 0,05 հա, այգետնակի՝ 72 քմ և երկու ավտոմեքենայի: Եկամուտներն են՝ աշխատավարձ «Նեիշնլ ինսթրումենթս էի էմ» ՍՊԸ-ից՝ 8 մլն 200 հազար դրամ, «Էսի Թեք» ՍՊԸ-ից՝ 250 հազար դրամ և համալսարանից՝ 210 հազար դրամ: Նա ունի 21 հազար ԱՄՆ դոլար և «Էսի Թեք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Իզաբելլա Աբգարյան. գործազուրկ: Համասեփականատեր է մեկ բնակարանի՝ 74 քմ և սեփականատեր մեկ ավտոմեքենայի: Եկամուտն է՝ փոխառության տոկոսագումարից ստացած մոտ 1000 ԱՄՆ դոլարը: Ֆինանսական կարողություններն են՝ 30 հազար ԱՄՆ դոլար, 5 հազար եվրո և 2 մլն 500 հազար ՀՀ դրամ:

Հրաչյա Սարգսյան. «Արդշին բանկ» ՍՊԸ-ի սպառողական և հիփոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Եկամուտը 6 մլն դրամ աշխատավարձն է, համսեփականատեր է մեկ բնակարանի՝ 79 քմ: Դրամական միջոցներն են՝ 4 հազար 500 ԱՄՆ դոլար և 400 հազար դրամ:

Ալեքսանդր Ավետիսյան. գործազուրկ: Համասեփականատեր է մեկ բնակարանի (78 քմ)  և սեփականատեր մեկ ավտոմեքենայի: «ՌԷՄ գովազդային գործակալություն» ՍՊԸ-ի 19% և «Նախընտրական տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերն է: Դրամական միջոցները կազմում են 4 մլն դրամ:

Արթուր Մանուկյան. «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ, դերասան. նա համասեփականատեր է մեկ բնակարանի (96 քմ) և սեփականատեր երկու ավտոմեքենայի: Աշխատավարձից ստացված եկամուտն է՝ 1 մլն 850 հազար դրամ:

Նարինե Խաչատուրյան (Թուխիկյան). Թումանյանի թանգարանի տնօրեն: Սեփականատեր է մեկ բնակարանի (98 քմ), մեկ առանձնատան (30 քմ)  և համասեփականատեր է մեկ այլ բնակարանի (511 քմ): Ունի «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներն են՝ է 2 մլն դրամ աշխատավարձը և գույքի օտարումից՝ 23 հազար 400 ԱՄն դոլարը:

Հայկ Ցիրունյան. «Մատերսսոն» ՍՊԸ տնօրեն: Նշյալ ընկերության 30 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, ունի երկու ավտոմեքենա: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կազմում է 670 հազար ուկրանիական գրիվնա: 1 գրիվնան համարժեք է 17,34 դրամի:  670 հազար ուկրանիական գրիվնան համարժեք է 11 մլն 500 հազար դրամի:

Նիկոլայ Բաղդասարյան. «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական: Նշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 7 մլն դրամ: Համասեփականատեր է Երևանում գտնվող երկու բնակարանի (60 և 90 քմ)  և սեփականատեր է մեկ մեքենայի:

Գայանե Մելքոմ Մելքոմյան. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատու: Եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որը կազմում է 7 մլն 300 հազար դրամ:

Արամ Մանուկյան. Կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատվական ուսումնասիրության ծառայության աշխատակից: Համասեփականատեր է մեկ բնակարանի (82 քմ), եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որն ստացել է «ՄԼԼ ինդասթրիստ» ՍՊԸ-ից և կազմում է 1 մլն 800 հազար դրամ:

Լևոն Զաքարյան. «Պետական գույքի գնահատման և գույքագրման գործակալություն» ՊՈԱԿ փոխտնօրեն: Համասեփականատեր է մեկ առանձնատան (124 քմ), եկամուտը ձևավորվել է աշխատավարձից, որն ստացել է «Էվրիդեյի» ՍՊԸ-ից՝ 1 մլն 300 հազար դրամ:

Հայկ Հովհաննիսյան. ՔՊԿ վերադարձի հիմնադրամի կազմակերպիչ: Սեփականատեր է մեկ ավտոմեքենայի: Երկու տարբեր անձերից ստացել է նվիրատվություններ՝ 910 եվրո և 2100 ԱՄՆ դոլար: «Գրեգ Սպորտ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Գայանե Աբրահամյան. «Հանուն հավասար իրունքների» ՀԿ նախագահ: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կամզում է 8 մլն 300 հազար դրամ:

Գևորգ Բաբայան. գործազուրկ: Սեփականատեր է երեք ավտոմեքենայի: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կամզում է 2 մլն 160 հազար դրամ:

Ռուբեն Հայրապետյան. ՀՊՏՀ-ի կառավարման ամբիոնի պրոֆեսոր: Ունի երկու բնակարան (94 և 98 քմ) և մեկ ավտոմեքենա: Եկամուտները ձևավորվել են աշխատավարձից, որը կազմում է 8 մլն 700 հազար դրամ: Բացի այս, ունի նաև 1,5 մլն դրամ և 1500 եվրո:

Վահագն Գրիգորյան. «ԷյչեսԲիՍի» բանկի քարտային ծառայությունների բաժնի ղեկավար: Ունի մեկ ավտոմեքենա, 8 մլն դրամ եկամուտ, որը ձևավորվել է աշխատավարձից և 3 հազար 200 ԱՄՆ դոլար:

Լիլիթ Պիպոյան. ԵՊՀ ասիստենտ: Սեփականատեր է երկու բնակարանի (75 և 42քմ)  և մեկ արվեստանոցի (56 քմ): Ունի մեկ ավտոմեքենա: Աշխատավարձից եկամուտը կազմել է 810 հազար դրամ: Ունի նաև 5 հազար ԱՄՆ դոլար և 2 մլն դրամ:

Աշոտ Մնացականյան. գործազուրկ: Միակ ունեցվածքը 1 մլն 360 հազար դրամ աշխատավարձն է:

Արսեն Կարապետյան. «Դ-Արվեստանոց» ՍՊԸ-ի տնօրեն: Ունի մեկ բնակարան (110 քմ)  և մեկ ավտոմեքենա: Նշյալ ՍՊԸ-ից ստացել է աշխատավարձ 3 մլն 600 հազար դրամ, «Հայնախագիծ» ՓԲԸ-ից ստացել է 20 հազար դրամ շահաբաժին: Այս ՓԲԸ-ում ունի 20 բաժնետոմս:

Արման Իսկանդարյան. գործազուրկ: Չի հայտարարագրել որևէ բան:

Եվա Թովմասյան. Ա/Ձ: Հայտարարագրել է 5 մլն 600 հազար դրամ, որը ձևավորվել է մատուցած ծառայություններից:

Պավել Մազմանյան. «Մոր և մանական առողջության պահպանման ԳՀ կենտրոնի նորածնային ծառայության ղեկավար: Ունի մեկ բնակարան (70 քմ), ավտոմեքենա և 9 մլն 500 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նարեկ Զեյնալյան. Էրեբունի ԲԿ բժիշկ: Ունի երկու բնակարան (57 և 102 քմ), Ձորաղբյուրում՝ մեկ ամառանոց (180 քմ), մեկ հողամաս (1000 քմ)  և ավտոմեքենա: ԲԿ-ից ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ և մոտ 4 հազար ԱՄՆ դոլար շահաբաժին «In Bank»-ից: 8 մլն դրամի և 37 հազար ԱՄն դոլարի պարտատոմսեր ունի «In Bank»-ում:

Արմեն Կոտոլյան. «Վոլնա» ՍՊԸ սեփականատեր, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Ունի մեկ բնակարան (100 քմ)  և մեկ ավտոմեքենա: Եկամուտները գոյացել է նշյալ ՍՊԸ-ից՝ 12 մլն դրամ:

Գայանե Եղիազարյան. ՔՊ Աջափնյակի գրասենյակի գործավար: Եկամուտները գոյացել են նվիրատվություններից, որը կազմում է 20 հազար ռուսական ռուբլի, նաև փոխառություն է վերցրել բանկից՝ 200 հազար դրամ:

Հակոբ Մելիքյան. «Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն» ՍՊԸ տնօրեն: Նշյալ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերի սեփականտերն է, որտեղից ստացել է 15,5 մլն դրամի եկամուտ: Ունի երկու բնակարան՝ Երևանում (79 և 174 քմ), երկու առանձնատուն՝ Արարատի և Արագածոտնի մարզերում (66 և 38,4 քմ), երկու հողամաս՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերում (0,100269 և 0,1936հա), մեկ շինություն (455 քմ), մեկ ավտոմեքենա: Դրամական միջոցներն են՝ 7 հազար եվրո, 18 հազար 500 դոլար, 4 մլն դրամ:

Արման Հարությունյան. «Պրիոր Քոնսալտ» ՍՊԸ տնօրեն է, որտեղից ստացել է 270 հազար դրամ աշխատավարձ, ունի մեկ բնակարան (73 քմ)  և մեկ ավտոմեքենա:

Ռուբեն Սիմոնյան. «Նեշնլ Ինսթրումենթ» ՍՊԸ ծրագրերի ղեկավարն է, որտեղից ստացել է 15 մլն դրամ աշխատավարձ: Ունի երկու բնակարան (58 և 103 քմ)  և մեկ մեքենա:

Սոնա Ղազարյան. «Ուրբանլաբ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուն է, որտեղից ստացել է 2 մլն 250 հազար դրամ աշխատավարձ: Եկամուտ է ունեցել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ 1 մլն 350 հազար դրամ:

Սերգեյ Հարությունյան. «Տրդատ ստուդիայի» փոխտնօրենն է, որտեղից ստացել է 2 մլն 400 հազարի եկամուտ, ունի նաև 4 մլն դրամի շահաբաժին: Ունի մեկ բնակարան (75 քմ), 3 մլն 750 հազար դրամ, 14 հազար 750 ԱՄՆ դոլար:

Արթուր Իսպիրյան. «Հանրային» ռադիոյի արխիվի բաժնի փոխտնօրեն, Կամիտասի տուն-թանգարանի ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրեն: Աշխատավայրերից որպես եկամուտ համապատասխանաբար ստացել է 3 և 1,2 միլիոն դրամ: Ունի երկու ավտոմեքենա, երկու բնակարան՝ Երևանում (58քմ) և ԱՄՆ-ի Կալիֆոռնիա քաղաքում (300 քմ), երկու հողամաս՝ Կոտայքի մարզում (0.3 հա)  և ԱՄՆ-ի Կալիֆոռնիա քաղաքում (0,06 հա):

Կարեն Անտաշյան. Կարեն Անտաշյան. «Բարև Այա» ՍՊԸ տնօրենն է, նրան է պատկանում այս ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը որտեղից ստացել է 560 հազար դրամ աշխատավարձ եւ 3 մլն 400 հազար դրամ եկամուտ՝ ձեռնարկատիրական գործունեությունից: Ունի մեկ բնակարան Երևանում (86 քմ): Նրա դրամական միջոցներն են՝ 650 հազար դրամ, 33, 940 հազար ԱՄն դոլար եւ 7 հազար 600 եվրո:

Արուսյակ Ջուլհակյան. «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի հիմնադիրն է, որտեղից ստացել է 200 հազար դրամի եկամուտ: 2 մլն դրամ էլ ստացել է «Իրավունքի Եվրոպա միավորումից»: Ունի նաև 3,5 մլն դրամ և 8 հազար դոլարի պարտատոմս «Ինեկո բանկում»:

Վիկտոր Մնացականյան. «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի տնօրեն: Ունի առանձնատուն (150 քմ)  և հողամաս (0,08 հա)  (Դիլիջանում), ինչպես նաև երկու հողակտոր (0,0376 և 0,0538 հա): Վարում է Volvo XC 90 մակնիշի 2018 թվականի արտադրության ավտոմեքենա: Ի դեպ, այս մեքենայի արժեքն ընկերության կայքում տատանվում է 50-ից 100 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում: Եկամուտներն են՝ աշխատավարձից գոյացած մոտ 1 մլն դրամ և «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի 9 մլն դրամ շահաբաժինը: Ունի նաև 950 հազար ԱՄՆ դոլար և 112 մլն ՀՀ դրամ: Նա նաև  «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Հայկ Սարգսյան. ՀՊՏՀ դասախոս: Համասեփականատեր է երկու բնակարանի (78 և 96 քմ)  և մեկ ավտոմեքենայի: Եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 8 մլն դրամ կենտրոնական բանկից և կես մլն դրամ ԵՊՏՀ-ից: Ունի նաև 14 մլն դրամի ավանդ:

Գայանե Վարդանյան. «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի գործադիր տնօրենն է, որտեղից ստացել է 11 մլն 400 հազար դրամի եկամուտ: Ունի նաև հողամաս՝ Արենիում (6 հա):

Դավիթ Խաչատրյան. «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ-ի կորպորատիվ զարգացման տնօրեն: Ունի երկու բնակարան (114 և 99 քմ), որից մեկի սեփականտերն է, ունի նաև մեքենա: Եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 4 մլն 300 հազար դրամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ից և 9 մլն դրամ «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ-ից: Ունի մոտ 11 մլն դրամի ավանդ: Հանդիսանում է «Բիոգեն» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Սուրեն Գալստյան. «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ՍՊԸ-ի ավագ խորհրդատուն է, որտեղից ստացել է 6 մլն դրամի եկամուտ: Ունի մեկ բնակարան (70 քմ):

Էդուարդ Ավետիսյան. ծրագրավորող: Մեկ բնակարանի (72քմ)  համասեփականատեր է, ունի մեկ մոտոցիկլետ: Եկամուտները գոյացել են աշխատավարձից: Երկու տարբեր ընկերություններից ստացել է մոտ 4 հազար ԱՄՆ դոլար և 0,31 բիթքոյին: Ունի նաև 145 հազար դրամ, 70 դոլար և 0,73 բիթքոյին, որը համարժեք է մոտ 4 հազար ԱՄՆ դոլարի:

Օվսաննա Հովսեփյան. «Դինգո թիմ» ՀԿ նախագահ: Հայտարարագրել է մեկ մեքենա:

Ավետիս Գասպարյան. «Նորադենտ» ատամնաբուժարանի ատամնաբույժ, որտեղից ստացել է 660 հազար դրամի եկամուտ: Ունի նաև երկու ավտոմեքենա:

Էդգար Բարսեղյան. «Հանրային» ռադիոյի հաղորդավար, որտեղից ստացել է 1 մլն 440 հազար դրամի եկամուտ: Ունի նաև մեկ մոտոցիկլետ:

Արթուր Դավթյան. իրավաբան, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ: Ունի երկու բնակարան (76 և 114քմ), մեկ մեքենա և 10 տոկոս բաժնետոմս «Արարատի աբրիկոն« ՍՊԸ-ում: Եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ 1 մլն 700 հազար դրամ:

Սաթենիկ Մկրտչյան. ԳԱԱ-ի գիտաշխատող: Մեկ բնակարանի համասեփականատեր է (72 քմ): Եկամուտները գոյացել են ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի աշխատավարձերից՝ 5 մլն դրամ:

Սերգեյ Ապրեսյան. «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի լոգիստիկայի բաժնի ղեկավար: Եկամուտները գոյանում են աշխատավարձից՝ 5 մլն 500 հազար դրամ, ունի մեկ մեքենա և համասեփականատեր է մեկ բնակարանի (100 քմ):

Սիփան Ասատրյան. «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ի տեղեկատվության մատչելիության մասնագետ: Դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ: Եկամուտներն են՝ 840 հազար աշխատավարձ և 350 հազար թոշակ՝ պետբյուջեից:

Հասմիկ Խաչունց. ՔՊ-ի վերադարձի հիմնադրամի մեդիամոնիթորինգի մասնգետ: «Բիսմարկ մարքեթինգ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերի սեփականատեր: Եկամուտներն են՝ 200 հազար դրամ աշխատավարձ և 127 հազար դրամ՝ ծառայության վճար:

Էռնեստ Ավանեսով. «Շահամիր Շահամիրյան» կ/հ ուսուցիչ, Հյուսիսային համալսարանի դասախոս: Ունի մեքենա,  երկու բնակարան (36,5 և 48,1քմ), որից մեկը համատեղության կարգով: Եկամուտը կազմում են 2 մլն 900 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից:

Լևոն Հովհաննիսյան. «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի գլխավոր մասնագետ: Ունի մեկ բնակարան (65 քմ)  և 4 հազար 700 ԱՄՆ դոլար: Եկամուտները գոյանում են աշխատավարձից՝ 4 մլն 800 հազար դրամ:

 

Արմեն Ղալեչյան. հայտարարագրում նշված չէ աշխատավայրն ու ունեցվածքի մասին այլ տեղեկություններ:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

Արման Աբովյան. ՀՀ դեսպանի խորհրդատու Ուկրաինայում: Ունի բնակարան (62 քմ), մեքենա և 500 հազար դրամ:

Միքայել Մանրիկյան. ԵՊԲՀ պրոֆեսոր: Ունի բնակարան (70 քմ), երկու ավտոմեքենա և 1 մլն 800 հազար դրամ:

Արմեն Ներսիսյան. «Համերաշխություն» ՀԿ նախագահ: Ունի մեկ առանձնատուն (514 քմ), մեկ ավտոմեքենա, իսկ եկամուտը գոյանում է կենսաթոշակից՝ 250 հազար դրամ:

Մարկոս Հարությունյան. «Թամ Սամ» ՍՊԸ աշխատակից, որտեղից ստանում է մոտ մեկ մլն դրամ: Ունի մեկ ավտոմեքենա:

Հռիփսիմե Առաքելյան. Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն: Ունի բնակարան (58քմ), ավտոմեքենա, իսկ եկամուտը գոյանում է աշխատավարձից՝ 1 մլն 200 հազար դրամ:

«Լույս» խմբակցություն

Դավիթ Խաժակյան. «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից: Ունի 5 հազար ԱՄՆ դոլար: Աշխատավարձից գոյացել են հետևյալ եկամուտները՝ 1 մլն 200 հազար ԱԺ-ից, 4 մլն 100 հազար «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ից և 300 հազար կրթաթոշակ Ագրարային համալսարանից:

Անի Խաչատրյան. Ունի 2 մլն դրամ, 1800 ԱՄՆ դոլար, 26 հազար ռուբլի և 600 հազար դրամի փոխհատուցում ստացել է Երևանի քաղաքապետարանից:

Անի Սամսոնյան. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օգնական: Եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից՝ 1 մլն 680 հազար դրամ, ինչպես նաև քաղաքապետարանից ստացել է 660 հազար դրամ փոխհատուցում:

Հ.Գ. Երևանի ավագանու այս կազմի ունեցվածքը, բնականաբար, չենք կարող համեմատել նախկին անդամների կարողությունների հետ: Հենց միայն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարողությունները գերազանցում է այս ավագանու 65 անդամների ունեցվածքը: