Ի՞նչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին

Լուրեր

13.01.2026 | 14:27
Աշխատանքից ազատել եմ ՊՆ-ում աշխատող այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:25
Չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:19
Ամանորի տոների ընթացքում ռուսական Նովոկուզնեցկի ծննդատանն 9 նորածին է մահացել
13.01.2026 | 14:16
Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ, պատիվ և լռի, ծպտուն չհանի. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:14
Զինվորական համազգեստի վաճառքը կարգելվի. ԱԺ-ում նախաձեռնությամբ հանդես կգամ. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ որ դեպքում կփոխի քաշային կարգը
13.01.2026 | 14:08
Թուրքիան զգուշացնում է Իրանում արտաքին միջամտության մասին
13.01.2026 | 14:05
Հերքում եմ. Պապիկյանը՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ զինծառայողներին ստուգելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:00
Կաշկանդված չենք քննադատել Սոլովյովի հայտարարությունը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 13:56
ՀԷՑ-ը վճարել է մոտ 63,7 տոկոսով ավելի հարկեր և տուրքեր․ Ռոմանոս Պետրոսյան
13.01.2026 | 13:50
Աշոտ Հայրապետյանը մինչև ԲԴԽ անդամ դառնալն անարդարացի է համարել Դավիթ Հարությունյանի գործով որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 13:46
Հայտնի է դարձել Չաբի Ալոնսոյի հեռացման պատճառը
13.01.2026 | 13:44
Ձյուն, բուք, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով
13.01.2026 | 13:35
Ռուսական Տագանրոգում հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ների համար բաղադրիչներ արտադրող գործարանը
13.01.2026 | 13:26
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում
Բոլորը

Ի՞նչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին․ TASS-ը հավաքել է այս պահին հայտնի հիմնական տեղեկատվությունը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Առյուծի վերելք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս գործողություններն անվանել է «կանխարգելիչ հարված» և իր հայրենակիցներին զգուշացրել Թեհրանից հնարավոր պատասխան հարձակման սպառնալիքի մասին:

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններ են լսվել երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում: Ըստ Reuters-ի՝ հարվածների հնարավոր զոհերի թվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին: Ըստ իրանական Tasnim լրատվական գործակալության՝ սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:

Իսրայելի գործողությունները

«Իսրայելը հենց նոր է սկսել «Առյուծի վերելք» գործողությունը՝ նպատակային ռազմական գործողություն, որը ուղղված է Իրանի կողմից Իսրայելի գոյատևման համար սպառնալիքը վերացնելուն: Այս գործողությունը կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ է», – ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ հարվածների հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագիրը խափանելն է:

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին, մենք հարվածել ենք Իրանի միջուկային զենքի ծրագրի սրտին, մենք հարձակվել ենք Նաթանզում գտնվող Իրանի գլխավոր հարստացման օբյեկտի վրա, մենք հարձակվել ենք իրանական ռումբի վրա աշխատող առաջատար միջուկային ֆիզիկոսների վրա, և մենք հարվածել ենք Իրանի հրթիռային ծրագրի սրտին», – հավելել է նա։

Իսրայելական բանակի խոսնակ Էֆի Դեֆրինի խոսքով՝ գործողության առաջին փուլը, որին մասնակցել են տասնյակ ինքնաթիռներ, ավարտվել է։ Այն ներառում էր «հարվածներ տասնյակ ռազմական թիրախների, այդ թվում՝ Իրանի տարբեր մասերում գտնվող միջուկային թիրախների»։

Ինչպես նշել է Կացը, «Իսրայելի պետության կողմից Իրանի դեմ կանխարգելիչ հարվածից հետո, շատ մոտ ապագայում սպասվում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում Իսրայելի պետության և նրա քաղաքացիական բնակչության դեմ»։

Իսրայելի բնակիչները ժամը 03:00-ին բանակից ստացել են անհապաղ նախազգուշացում, որում պահանջվում է խստորեն հետևել թիկունքային հրամանատարության սպասվող հրահանգներին։ Ավելի ուշ հրաման է տրվել տեղափոխվել ապաստաններ և մնալ այնտեղ։

Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, Իրանի կողմից պատասխան հարձակման դեպքում Իսրայելի սպասվող կորուստները կտարբերվեն սովորականից։

Իսրայելի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածքի փակման մասին։

Հետևանքներ

Ըստ Fars լրատվական գործակալության՝ Իրանի մայրաքաղաքում լսվել է առնվազն վեց պայթյուն։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։

Իր հերթին, Al Mayadeen հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի հարձակումը Նաթանզի միջուկային օբյեկտի վրա է եղել։

Ըստ Al Jazeera-ի՝ հարձակումների թիրախը Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Մահալաթի շրջանն է, որը հայտնի է ռազմական պաշտոնյաների բնակավայրերով։

The New York Times-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարության երկու բնակելի շենքերին։

«Ալ Մայադին»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իրանը նույնպես փակել է իր օդային տարածքը։

Առաջին արտաքին արձագանքը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ իշխանություններին գործողության մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ, հրեական պետությունը հայտարարել է, որ «այս գործողությունները անհրաժեշտ են իր պաշտպանության համար»։

Նա ընդգծել է, որ իսրայելական գործողությունն իրականացվում է առանց ԱՄՆ մասնակցության։ «Մենք չենք մասնակցել Իրանի դեմ որևէ հարվածի, և մեր հիմնական նպատակը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է», – ասել է պետքարտուղարը։

Ռուբիոն նաև նախազգուշացրել է Թեհրանին. «Իրանը չպետք է գործողություններ ձեռնարկի ամերիկյան շահերի կամ անձնակազմի դեմ»։

Ըստ Սպիտակ տան՝ ուրբաթ՝ հունիսի 13-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ։

ԱՄՆ-Իրան բանակցություններ

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլից ի վեր անուղղակի բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ։ Բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆը։

Ինչպես հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, միջուկային դոսիեի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի