Ինչ պահանջներ են խախտվել ԶՊՄԿ-ում․ ՄԻՊ-ն ամփոփում է պարզաբանումները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ տեսչական մարմիններից ստացված պարզաբանումները․ հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Եվ այսպես․

«Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին:

Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմին մտահոգություններ են ներկայացվել այն մասին, որ անձինք արտադրամասերում աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում: Օրինակ՝ ընկերության մանր և միջին ջարդման տեղամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, հանքաքարերի ջարդման և տեղափոխման արտադրամասում բացակայում են հովացման, օդափոխության և ջեռուցման պատշաճ համակարգերը; վիբրացիան, փոշին, խոնավությունը և աղմուկը նորմայից բարձր են; աղմուկի պայմաններում անձինք աշխատում են ութ ժամ; ընկերության լոգարանում տեղադրված ցնցուղների սակավության պատճառով յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատակիցները կա՛մ երկար սպասում են մինչև հերթն իրենց հասնի, կա՛մ էլ մեկ ցնցուղից միաժամանակ օգտվում է մի քանի անձ:

Ավելին, ըստ ներկայացված տեղեկատվության՝ ընկերությունում աշխատում են աշխատակիցներ, ովքեր, թեև զբաղեցնում են միևնույն հաստիքը, կատարում են միևնույն աշխատանքը, սակայն ստանում են տարբեր չափերի աշխատավարձեր, ինչը աշխատակիցների շրջանում արհեստական լարվածություն է առաջացնում:

Բարձրացված հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հաշվառվել և հասցեագրվել էին համապատասխան տեսչական մարմիններ:

Այսպես, Պաշտպանի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ օրենսդրությամբ և մի շարք հրամաններով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի շրջանակում կազմված զննման արձանագրության և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են վերաբերելի իրավական ակտերով սահմանված մի շարք պահանջներ։ Մասնավորապես, կապված՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրամադրված պարզաբանման համաձայն՝ 2025 թվականի մարտի 17-ին ընդունվել է ընկերությանն առաջադրանք տալու մասին կարգադրագիր, որով ընկերությանը հանձնարարվել է 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար և իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին։

Տեսչական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին հարուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 2025 թվականի ապրիլի 15-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ընկերության համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նշանակված վարչական տուգանքը վճարվել է պետական բյուջե։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն այժմ էլ գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և դրանց ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետագա հետևողական աշխատանք։

Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են խնդիրները աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրերը բարձրաձայնելու կառուցակարգերի առումով: Ուստի, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա բարձրաձայնելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, արդյունքում` ստանալով խնդիրների համար համարժեք լուծումներ»։

Հիշեցնենք, որ Factor TV-ին ավելի վաղ հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժենտիրական ընկերությունը 4 մլրդ 758 մլն 480 հազար դրամի պահանջով դիմել է դատարան ընդդեմ այս տարեսկզբին գործադուլի մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված իր 8 աշխատակիցներ։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտարարություններ էին տարածել ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։