Ընդամենը 700 հատ ծաղիկ են վերադարձրել՝ առանց բացատրության. ՍԱՏՄ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վրաստանը 700 հատ ծաղիկ է վերադարձրել՝ առանց որևէ պատճառաբանության․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն՝ արձագանքելով՝ Վրաստանի ֆիննախարարության եկամուտների ծառայության հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանից ներմուծվող 10 հազար հատ ծաղիկը չեն ընդունել հայտնաբերված վնասատուների պատճառով։

«Խմբաքանակը բաղկացած է եղել մի քանի տեսակի ծաղիկներից։ 11 հազար հատ տարբեր տեսակի ծաղիկներ են եղել, ընդամենը վերադարձվել են միայն մեկ տեսակի 700 հատ ծաղիկ, 10 հազար 300 հատ ծաղիկն անցել է սահմանը»,- մանրամասնեց նա։

Տնտեսական մարմնի խոսնակը հայտնեց, որ խոսել են տնտեսվարողի հետ, վրացական կողմը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու չի ընդունում ծաղիկները։

Դեռ ռուսական կողմի հետ ծաղկի արտահանման խնդիրները չկարգավորված՝ հիմա էլ Վրաստանն է հայտարարում, որ Հայաստանից ներմուծվող 10 հազար ծաղկի խմբաքանակի մուտքը Վրաստան արգելվել է. պատճառը հայտնաբերված վնասատուներն են։

Հիշեցնենք՝ երեք օր առաջ էլ «Ռոսսելխոզնադզոր»-ն էր նամակով դիմել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանից ներմուծվող ծաղիկները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։

Ըստ ռուսական կողմի՝ կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը կանխելու համար հնարավոր է հունիսի 16-ից ժամանակավորապես դադարեցնել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։
Հայաստանյան իշխանություններին հասցեագրված նամակում ռուսական տեսչական մարմիները նաև հայտարարել են, թե երրորդ երկրից Հայաստան ներկրվող ծաղիկները հայկական սերտիֆիկատներով վերաարտահանվում են Մոսկվա։

Այս պահին Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ծաղկի արտահանման հետ կապված խնդիրները։

Ի դեպ, Վրաստանը ստուգում է նաև իր տարածքով դեպի ԵՏՄ և Բալթյան երկրներ արտահանվող հայկական ալկոհոլային խմիչքները, ինչի հետևանքով բեռնատարները մնացել են սահմանին։

 

Մանյա Պողոսյան