Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ծաղկի արտահանմանն առնչվող խնդիրը․ ՍԱՏՄ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ծաղկի արտահանմանն առնչվող խնդիրը, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Հունիսի 3-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը նամակով դիմել էր Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մտահոգություն հայտնելով, որ ներմուծվող        ծաղիկները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ Ըստ ռուսական կողմի՝ կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը կանխելու համար հնարավոր է հունիսի 16-ից ժամանակավորապես դադարեցնել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։

Ինչ վերաբերում է արտահանված ծաղիկներում ռուսական կողմի մատնանշած վարակին,  ՍԱՏՄ խոսնակն ասաց, որ Հայաստանի տեսչական մարմինը ներկայում ուսումնասիրում է խնդիրը՝ հասկանալու, թե հատկապես որ խմբաքանակներում ինչ է հայտնաբերվել: Անուշ Հարությունյանը նաև նշեց,  որ ուսումնասիրությունների ավարտին խնդիրն անպայման կքննարկվի ռուսական կողմի հետ՝ հնարավորինս արագ կարգավորելու նպատակով:

Հայաստանյան իշխանություններին հասցեագրված նամակում ռուսական տեսչական մարմիները նաև հայտարարել են, թե երրորդ երկրից Հայաստան ներկրվող ծաղիկները հայկական սերտիֆիկատներով վերաարտահանվում են Մոսկվա։

Տեսչական մարմնի ներկայացուցիչը դարձյալ պնդեց, որ Հայաստանից Ռուսաստան երրորդ երկրներից ներկրված ծաղիկներ չեն վերաարտահանվում:

Հարությունյանը դարձյալ  ընդգծեց, որ խնդիրն իրականում պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալների կտրուկ աճի հանգամանքով:

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին «Ինտերֆաքս»-ը գրել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» կարող է հունիսի 16-ից արգելել ծաղիկների ներմուծումը երրորդ երկրներից Հայաստանով դրանցում «կարանտինային օբյեկտների» հայտնաբերման աճի պատճառով։

Նույն օրը ՍԱՏՄ-ից Factor.am-ին հայտնել էին, որ նման բովանդակությամբ նամակ են ստացել ռուսական կողմից։

Հավելենք, որ այս տարվա փետրվարին Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսել էր Հայաստանից բանջարեղենի և ծաղկի արտահանման բարձր աճի մասին։ Նախարարը, մեջբերելով վիճակագրական տվյլաները, արձանագրել էր, որ 2023 թվականին ՀՀ-ից 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել, իսկ 2024 թվականին՝ 55 մլն հատ և 2,1 հազար տոննա:

Ի դեպ, ծաղկի արտադրությամբ զբաղվող ջերմոցատերերը մեզ հետ զրույցում իրենց անհանգստություն էին հայտնել ծաղկի արտահանման հնարավոր արգելքի մասին։

Ըստ նրանց՝ այս ամենը քաղաքական որոշում է, որն ազդելու է իրենց բիզնեսի և մեր երկրի տնտեսության վրա։

 

Հիշեցնենք, որ ռուսական կողմը պարբերաբար ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի, ձկամթերքի և այլ ապրանքների արտահանման սահմանափակումներ է մտցնում։

 

 Մանյա Պողոսյան