«Գույք եք ունեցել, տեղյակ չե՞ք եղել»․ «Փաստորեն, տենց ա ստացվում»․ Վ․ Հովհաննիսյանը՝ հայտարարագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Factor TV– ն այսօր Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու է նրա եկամուտների հայտարարագիրը լրացված թերություններով։  Հիշեցնենք՝ նախարարն իր վերջին հայտարարագրում նշել է հողատարածքի վաճառքի մասին, որը երբեք չի հայտարարագրել, բացի այդ հայտարարագրում նշում կա դեռևս 2004-ին ձեռք բերված բնակարանի մասին։ Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ նախկինում այս երկու գույքերը իր հայտարարագրում չեն եղել։ Նա հետևյալ պարզաբանումը ներկայացրեց։

«Ես, որ նշել եմ էն հողատարածքը, որն ունեմ, որից մի հատված առանձնացրել և վաճառել եմ։ Դա առանձին գույք չի եղել, մի հողատարածքի մեջ է եղել, առանձնացվել վաճառվել է, հետևաբար՝ առանձին ներկայացված չի եղել։ Ինչ վերաբերում է բնակարանին, որը ես հայտարարագրել եմ, դա այն բնակարանն է, որտեղ ես ծնվել եմ և այդ տանը գրանցվել եմ օրենքի ուժով։ Այդ տանը դարձել եմ համասեփականատեր, որտեղ գրանցված եմ եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ բնակարանի համասեփականատեր եմ»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025-ի ապրիլին պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել՝ Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերում կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ, սակայն ՀՀ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այդ որոշումը։ Թե ինչ կորոշի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, պարզ կդառնա առաջիկայում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան