30 տրոլեյբուսի փոխարեն՝ փոխադարձ մեղադրանքներ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն այսօրվա բրիֆինգի ժամանակ սա բացատրեց հանրային տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ քաղաքային իշխանությունը, մեղադրելով ընդդիմությանն ու ուղեվարձը չվճարողներին, փորձում է խուսափել պատասխանատվությունից։

«Եթե այդ հավաքագրումները լինեին 100, ոչ թե 150 դրամով, նման գումարային խնդիր հաստատապես չէր առաջանա։ Սա քաղաքային իշխանության հերթական տապալման մասին է խոսում,  հնարավոր չէ թվերն այս պարագայում կեղծել, իրենք դա խոստովանում են՝ փորձ անելով խուսափել պատասխանատվությունից։ Սա անլուրջ է, քաղաքի կառավարման պատասխանատուն իրենք են»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Փետրվարի 1-ից, երբ Երևանում թանկացավ հասարակական տրանսպորտի սակագինը, ընդդիմադիրները՝ այդ թվում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, ակցիաներ էին իրականացնում ավտոբուսներում, քաղաքացիներին հորդորում չվճարել նոր սակագնով։ Ըստ Կոստանյանի՝ սա է պատճառը, որ տրոլեյբուսների գնման գործընթացը ձախողվել է։

«Փետրվարից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ։ Բանից պարզվում է, որ 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը արդեն հնարավոր չի լինի գնել։ Թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը չկա, և 30 տրոլեյբուս արդեն դուրս է եկել ցանկից»,- քաղաքապետարանում բրֆինգի ժամանակ հայտարարեց Հայկ Կոստանյանը։

Մանուկ Սուքիասյանն ընդգծում է՝ եթե ընդունեին, որ ուղեվարձի բոյկոտն ունի հանրային լայն աջակցություն և ընդառաջ գնային քաղաքացիների պահանջին՝ ուղեվարձի գինը կրկին 100 դրամ սահմանելով, ավելի շատ գումար կհավաքագրվեր, քան հավաքագրվել է հիմա։

«Քաղաքային տրանսպորտային համակարգի ռեֆորմը տապալել են և հանգուցալուծումը մեկն է՝ արտահերթ ընտրություններ»,- եզրափակեց Սուքիասյանը։ 

Ի դեպ, Հայկ Կոստանյանն այսօր նաև հայտարարեց, որ եթե հավաքագրումները շարունակվեն նույն տեմպերով, ապա չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանը մնացած 15 տրոլեյբուսները ևս չկարողանա ձեռք բերել: 

Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի՝ այս ամենի մեղավորը ընդդիմությունն է, իսկ իրենք չեն պատրաստվում այլ ոլորտից գումար «կտրել» և բերել տրանսպորտի ոլորտ, որպեսզի խոստացված տրոլեյբուսները կարողանան գնել։

Արփի Հակոբյան