Բաքվում մեկնարկել է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Մայիսի 30-ին տեղի ունեցած նախոդ նիստում նշվել էին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, իբր, Գյանջայի հրթիռակոծությանը ներգրավված Հայաստանի զինված ուժերի որոշ զինծառայողների անունները։

Ներկայացված փաստաթղթերում նշվել էր, թե, իբր, «Հայաստանի Ստեփանավանի շրջանում տեղակայված ռազմական տեխնիկայի պահպանման 71-րդ բազայի հրամանատար, գնդապետ Արտաշես Ռաֆիկի Աջաթյանի, հրամանատարի տեղակալ Արա Արտուշի Սարգսյանի, մարտավարական հրթիռային «Էլբրուս» համակարգերի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Վազգեն Դավիթի Վարդանյանի, մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգերի դիվիզիոնի հրամանատար Տիգրան Նորայրի Վարդանյանի և մյուսների ղեկավարությամբ «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգը տեղափոխվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի տարածք»։ 2020 թվականի հոկտեմբերի 11-ի գիշերը ժամը 2-ին «8F44» տիպի մարտագլխիկով հրթիռը, իբր, դիտավորյալ ուղղվել և արձակվել է Գյանջա քաղաքի ուղղությամբ։

Դատավարությանը նաև «տուժողները» էին ցուցմունք տվել։

Հավելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ նիստն էլ նշանակված է հունիսի 3-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի