Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացն ու առկա խոչընդոտները

Լուրեր

08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով  փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են   ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ  ու բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման ընթացիկ իրավիճակը։

Հանդիպման ընթացում նշվել է Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև պատմականորեն  ձևավորված հարաբերությունների նշանակությունը մի շարք ուղղություններով, փոխշահավետ համագործակցության կարևորությունը էներգետիկ անվտանգության ու այլ ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ շահերի հիման վրա երկկողմ համագործակցության հետագա զարգացումը։

Հաղորդվում է, որ քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ նախագծերը, վերականգնվող էներգիայի ծրագրերը, տրանսպորտային և հաղորդակցման ուղիների հեռանկարները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հետ համատեղ համագործակցությունը։

«Նախարար Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին տեղեկացրել է հետհակամարտության ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում Հաքը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի