Եղվարդում տեղի է ունեցել նորակառույց եկեղեցու օծման արարողությունը. Ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Եղվարդ քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցավ Սուրբ Սարգիս նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի կողմից կատարվեց նորակառույց եկեղեցու օծման արարողությունը, որից հետո մատուցվեց անդրանիկ պատարագը: Եկեղեցին կառուցվել է Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հովանու ներքո:

Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանի խոսքով՝ եկեղեցին անհրաժեշտություն էր համայնքի համար, որովհետև Եղվարդ քաղաքում գտնվող 14-րդ դարի կառուցված եկեղեցի-մատուռն իր չափերով բավական փոքր էր և չէր կարող բավարարել քաղաքի և տարածաշրջանի հոգևոր կարիքները:

«Այս եկեղեցին համալրեց հոգևոր կառույցների շարքը տարածաշրջանում, և վստահ եմ, որ պետք է խթանիչ ուժ հանդիսանա տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու քարոզչության տարածմանը: Ժողովուրդը պետք է ավելի կապված լինի Հայ Առաքելական եկեղեցուն՝ շնորհիվ այս եկեղեցու մատուցված արարողությունների, ինչպես նաև եկեղեցուն կից գտնվող կիրակնօրյա դպրոցի, որտեղ հաճախող երեխաները հոգևոր կրթությունը, զարգացվածությունը կստանան այս կառույցում»,- ընդգծեց Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Նա նշեց, որ շինարարությունը տևել է վեց տարի, հիմքը հանդիսացել է եկեղեցում կից գտնվող Սուրբ Սարգիս մատուռը:

«Այն բավականին հին մատուռ է՝ իր պատմությամբ: Ինչպես տեղացիներն են պատմում, նախկինում քաղաքի մուտքը եղել է մատուռի հարևանությամբ և քաղաք տանող առաջին շինությունն է եղել: Այս է պատճառը, որ եկեղեցին այստեղ է կառուցվել»,-նշեց նա:

Եկեղեցու ճարտարապետ Հրաչյա Գասպարյանը ասաց, որ եկեղեցին ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք, և պահպանվել են հայ ճարտարապետական բոլոր էլեմենտները: