Բուլղարացի լրագրողի սպանությունը բացահայտվել է. կասկածյալին Գերմանիայում ձերբակալել են

Լուրեր

14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Բոլորը

Բուլղարիայի ոստիկանությունը բացահայտել է TVN հեռուստաընկերության վարչական տնօրեն, լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանությունը. փոխանցում է tass.ru-ն: 

Հետաքննող լրագրողի մարմինը, հիշեցնենք, հայտնաբերվել էր Ռուսե քաղաքի զբոսայգիներից մեկում: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի ՆԳ նախարար Մլադեն Մարինովը:

Հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալել են Գերմանիայում: «Օպերատիվ գործողությունների արդյունքում Գերմանիայում ձերբակալվել է 1997 թվականին ծնված տղամարդ՝ Սևերին Կրասիմիրովը: Բավականաչափ նյութական ապացույցներ կան, այդ թվում՝ մասամբ պատրաստ են ԴՆԹ անալիզի տվյալները, որոնք թույլ են տալիս պնդել, որ հենց նա է կատարել հանցագործությունը»,- ասել է Մարինովը:

Նախարարը նաև նշել է, թե առայժմ չեն կարող ասել, որ սպանությունը կախված է լրագրողուհու մասնագիտական գործունեության հետ, սակայն այս պահին չեն հրաժարվում հանցագործության որևէ վարկածից: «Հետաքննությունը շարունակվում է: Մենք հարցում ենք նախապատրաստում՝ ձերբակալվածին Բուլղարիա արտահանձնելու համար: Ապացույցները վկայում են սեքսուալ շարժառիթով հարձակման մասին»,- ասել է ՆԳ նախարարը:

Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորիա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին Ռուսե քաղաքում. նրան ծեծել ու բռնաբարել են: Քրեագետների տվյալներով՝ հանցագործը հարվածել է կնոջ գլխին և խեղդամահ արել: