ԱՄՆ-ը ռուս դիվանագետներին վիզաներ չի տրամադրում. Մարիա Զախարովա

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

Վաշինգտոնը մուտքի արտոնագրեր չի տրամադրում ռուս դիվանագետներին, որոնց Ռուսաստանը ցանկանում է գործուղել ԱՄՆ՝ 2016-ի դեկտեմբերին այնտեղից ետ ուղարկված դիվանագետներին փոխարինելու. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը  գերազանցում է Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվին, և  որպես պատասխան քայլ Ռուսաստանը կարող է հավասարեցնել աշխատակազմի թիվը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը այս տարվա դեկտեմբերին ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ էր սահմանել՝ ամերիկյան նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում ամերիկացի դիվանագետների հանդեպ գործադրված բռնությունների և հալածանքի համար: ԱՄՆ իշխանությունները անցանկալի անձ էին հռչակել ՌԴ 35 դիվանագետների և փակել Ռուսաստանի դեսպանության ամառանոցները Նյու Յորքում ու Մերիլենդում: