Չկալովկա գյուղում 3 բնակչի մոտ բրուցելոզ է հաստատվել․ հիվանդ կենդանիներ են սպանդի ենթարկվել

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի երեք բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը։

Նրա փոխանցմամբ՝ ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուզելոզ հաստատվել, իսկ մայիսին այս պահի դրությամբ երկու քաղաքացու մոտ է հիվանդությունը ախտորոշվել։ Սերգեյ Չախմախչյանը նշեց, որ մայիսի տվյալները նախնական են, ամսվա վերջին ամբողջական պատկերը պարզ կլինի։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը վստահեցրեց, որ համայնքում իրականացնում են իրավիճակի մշտադիտարկում։

«Մենք համաճարակաբանական հսկողություն ենք իրականացնում, վիճակը հսկողության տակ է։ Որևէ արտառոց միտում դեռ չենք նկատում։ Այս պահին շեղումներ չեն արձանագրվում»,- հավաստիացրեց նա։

Չախմախչյանի խոսքով՝ վտանգի դեպքում հանրության շրջանում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն։

Մասնագետն ասաց, որ բրուցելոզը մարդուն է փոխանցվում բացառապես հիվանդ կենդանու հետ շփումից և ջերմային մշակման չենթարկված մսամթերք և կաթնամթերք օգտագործելու դեպքում։ Սերգեյ Չախմախչյանը չի հստակեցնում՝ Չկալովկայում գյուղացիները բրուցելոզով վարակվել են համայնքի հիվանդ կենդանիներից, թե՝ ոչ։

«Հիմա հետազոտություն է արվում, որպեսզի պարզվի վարակի աղբյուրը։ Հիվանդությունը երբեմն բավականին երկար գաղտնի շրջան և ընթացք է ունենում, վարակի աղբյուրը դժվար է լինում հայտնաբերել։ Այս պահին հետազոտություններն ընթացքի մեջ են։ Մարդիկ հիմա բուժվում են։ Առանձին համաճարակաբանական հետազոտություն է իրականացվում, որը կարող է մեկ ամսից ավելի երկար տևել»,- մանրամասնեց նա։

Չկալովկայի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանի հաղորդմամբ՝ համայնքում խոշոր և մանր կենդանիների մոտ բրուցելոզ է հաստատվել։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ համայնքի 219 խոշոր եղջերավոր կենդանիներից 46 գլխի մոտ բրուցելոզ է հաստատվել, 397 մանր եղջերավորներից էլ 81-ի մոտ է հիվանդությունը ախտորոշվել։ Վահրամ Կարապետյանը դիմել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի համայնքում վարակի հայտնաբերման ուղղությամբ կրկնակի հետազոտություն կատարվի։

Չկալովկայի ղեկավարն ընդգծում է, որ բրուցելոզ միշտ էլ եղել է, պարզապես այս տարի հիվանդության դեպքերը շատ են։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ հայտնեց, որ փորձաքննության արդյունքներով՝ Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր։ ՍԱՏՄ ներկայացուցչի պնդմամբ՝ հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի։

«Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության»,- հավելեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մարտին էլ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրում շուրջ 270 գլուխ կով էր վարակվել բրուցելոզով։

Մանյա Պողոսյան