ՀՅԴ-ն ևս շուտով կհամաձայնի ԱԺ արտահերթ ընտրություններին. «Ժողովուրդ»

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Քաղաքական դաշտում երեկ իրար հաջորդած անսպասելի զարգացումներից հետեւությունը մեկն է. Հայաստանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ամեն կերպ դիմադրում էր, պարզապես քանդվում է: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու եւ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Ընդ որում, Փաշինյանին սատարելու մասին խոսել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որ ոչ վաղ անցյալում վարչապետի ամենակոշտ քննադատներից մեկն էր: Մինչդեռ երեկ Գեւորգ Կոստանյանն ասել է. «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Նա ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ»:

Առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ եւս հանդես կգան նման հայտարարություններով: Նրանց թվում շոշափվում է Տաճատ Վարդապետյանի, Արսեն Միխայլովի, Կնյազ Հասանովի եւ այլոց անունները: Սա պատահական չէ. ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի հետ կառավարության ներկայացուցիչները սկսել են հանդիպում-բանակցությունների շարքը, այդ գործը վստահված է փոխվարչապետներ Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին:

Երեկ Փաշինյանը կոչ է արել այդ պատգամավորներին ոչ թե մեղադրել, այլ քաջալերել, քանի որ նրանք ընդունում են ժողովրդի կամքը: Միաժամանակ, դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել է ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները դեռ մինչեւ վերջերս հակառակն էին պնդում, նույնիսկ ԱԺ-ում հայտնի սկանդալի կիզակետում հայտնվեցին: Սակայն երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո նրանք ստորագրել են համատեղ հուշագիր: Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ երեկ հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին. ՀՅԴ-ում եւս սառույցը կոտրվում է, նրանք եւս շուտով կհամաձայնեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

ՈՒ պետք է նկատենք, որ քաղաքական գործընթացները կարծես ընթանում են անցնցում, հանգիստ եղանակով: Քաղաքական ուժերը փորձում են հասունություն դրսեւորել. հավանաբար նրանք դաս են քաղել հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում աղմկահարույց օրինագծի ընդունումից ու այդ ամենին ժողովրդի հակազդեցությունից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: