Լեհաստանը ՌԴ-ին մեղադրել է Վարշավայի առևտրի կենտրոնի հրկիզման համար և հայտնել Կրակովում ռուսական հյուպատոսությունը փակելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լեհաստանը ռուսական հետախուզական ծառայություններին մեղադրել է 2024 թվականի մայիսին Վարշավայի Marywilska առևտրի կենտրոնը հրկիզելու մեջ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Այժմ մենք հաստատ գիտենք, որ Վարշավայի Marywilska առևտրի կենտրոնի մեծ հրդեհը տեղի է ունեցել ռուսական հատուկ ծառայությունների կողմից պատվիրված հրկիզման հետևանքով։ Հանցագործներից մի քանիսն արդեն ձերբակալվել են, մյուս բոլորը նույնականացվել և որոնվում են։ Մենք բոլորիդ կբռնենք»,- գրել է Տուսկը X- իր միկրոբլոգում։

Բացի այդ, Լեհաստանի ներքին գործերի նախարար, լեհական հատուկ ծառայությունների համակարգող Տոմաշ Սիմոնիակը X-ում համատեղ հայտարարություն է հրապարակել արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ադամ Բոդնարի հետ՝ պնդելով, որ առևտրի կենտրոնում հրդեհը «ռուսական հատուկ ծառայությունների կողմից պատվիրված հրկիզման արդյունք է»։

Այս եզրակացությանը լեհական կողմը հանգել է «ինտենսիվ հետաքննության» ընթացքում, որին մասնակցել են նաև լիտվական հատուկ ծառայությունները։

«Մենք խորը գիտելիքներ ունենք հրկիզման կարգի և ընթացքի, ինչպես նաև հանցագործների կողմից դրա փաստաթղթավորման մասին: Նրանց գործունեությունը կազմակերպվել և ղեկավարվել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նույնականացված անձի կողմից: Հանցագործներից մի քանիսն արդեն ձերբակալվել են, մնացածը նույնականացվել են և որոնվում են»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշում է, որ լեհական իշխանությունները «վճռական են՝ պատասխանատվության ենթարկելու ամոթալի դիվերսիաների համար պատասխանատուներին»։

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին հայտնել է Կրակովում ռուսական հյուպատոսությունը փակելու որոշման մասին։

«Հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական հատուկ ծառայությունները դատապարտելի դիվերսիա են կատարել Մարիվիլսկա փողոցի առևտրի կենտրոնի դեմ, ես որոշել եմ հետ վերցնել Կրակովում ՌԴ հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը»,- ասվում է X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Ռուսաստանի արձագանքը չի ուշացել։ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԲԿ-ին ասել է, որ Մոսկվան «համարժեք պատասխան» կտա Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության փակմանը։

«Վարշավան շարունակում է միտումնավոր խաթարել հարաբերությունները՝ գործելով քաղաքացիների շահերի դեմ։ Այս ոչ ադեկվատ քայլերին շուտով ադեկվատ պատասխան կտրվի»,- ասել է նա։

Վարշավայի Marywilska առևտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 12-ին։ Այն ամբողջությամբ կլանել էր շենքը՝ մասամբ փլուզելով կառույցը։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չէր տուժել։ Դրա տարածքը կազմել էր ավելի քան 60 հազար քառակուսի մետր։

Marywilska-ն Վարշավայի ամենամեծ մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոնն էր՝ գործող շուրջ 1400 կետով։ Մասնագետներն անմիջապես ենթադրություն էին հայտնել, որ շենքը դիտավորյալ է հրկիզվել, քանի որ կրակը շատ կարճ ժամանակում տարածվել է շատ մեծ տարածքի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի