Երեխաներին գիշերը ահաբեկելը, որակում ենք որպես ստոր, նենգ ու լկտի քայլ․ Թորոսյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն անդրադարձել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքին:

«Խստորեն դատապարտում ենք Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի և իր ընտանիքի դեմ կատարվածը, այն է՝ գիշերային ժամին տան դիմացը կայանած իրենց մեքենան այրելը:

Գևորգ Ստեփանյանի և ՀՀ որևիցե քաղաքացու դեմ նման քայլեր անելը, հատկապես երեխաներին գիշերը ահաբեկելը, որակում ենք որպես ստոր, նենգ ու լկտի քայլ և ակնկալում, որ գործը ՀՀ իրավապահ մարմինների կողմից (հարկ եղած դեպքում ԱԱԾ մասնակցությամբ) կբացահայտվի առավելագույնս կարճ ժամկետներում:

Մեղավորները պետք անպայման պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», – գրել է Թորոսյանը:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքին գրառմամբ անդրադարձել էր նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նշենք, որ Գևորգ Ստեփանյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե իշխանության ներկայացուցիչներն են իր մեքենան այրելու փորձ արել: