Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին

Լուրեր

13.01.2026 | 15:44
«Այաչոյի» նախկին նախագահը սպանվել է մոր հուղարկավորության ժամանակ
13.01.2026 | 15:40
Պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան. Պապիկյանը՝ Ադրբեջանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:36
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել օգնություն
13.01.2026 | 15:34
Էստեղ պետական շահեր կան, հարցերը ճիշտ ձևակերպեք. Պապիկյանը վրդովվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:31
Ռաֆայել Հարությունյանի անունը պաշտոնապես ընդգրկվել է ԱՄՆ-ի գեղասահքի փառքի սրահում
13.01.2026 | 15:28
«Ոստիկանություն դիմելը, եթե շարունակի ամոթ լինել, մենք այդ հարցը չենք լուծելու»․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Գրենլանդիան բռնակցելու մասին օրինագիծ է ներկայացվել
13.01.2026 | 15:15
Երբ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ տարածքից՝ ըստ Պապիկյանի // ՀՅԴ-ն ընտրությունների դաշինքով կգնա․ ԼՈՒՐԵՐ
13.01.2026 | 15:13
Ես ուսադիր չեմ կրում․ Պապիկյանը՝ Փաշինյանի կազմակերպած ուխտերթին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:07
Այդ սպաները կզորացրվեն. Պապիկյանը՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:02
Բանակում մարդը մարդուն սպանելու դեպք 2025 թվականին չենք ունեցել. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:55
«Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնենք մինչև 2030 թվականը». Թուրքիայի տրանսպորտի նախարար
13.01.2026 | 14:49
Սա ինձ համար անձնական ողբերգություն է. Պապիկյանը՝ 15 զինվորի կյանք խլած Ազատի կացարանի հրդեհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:41
25% մաքսատուրքի պատճառով ՀՀ-ն չի կարող հրաժարվել Իրանի հետ ապրանքաշրջանառությունից․ տնտեսագետ
13.01.2026 | 14:39
Հնարավո՞ր է վերանայվեն 25-օրյա վարժանքները. Պապիկյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքին:

«Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- գրել է Գալջյանը:

Նշենք, որ Գևորգ Ստեփանյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե իշխանության ներկայացուցիչներն են իր մեքենան այրելու փորձ արել: