Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազայի տարածքի օկուպացման ընդլայնված պլանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի անվտանգության կաբինետը կիրակի քվեարկել է Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու և օգնության մատակարարման նոր շրջանակ ստեղծելու օգտին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյաների։

Քվեարկությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարել են, որ կմոբիլիզացնեն տասնյակ հազարավոր պահեստազորայինների՝ ամրապնդելով պաշարված պաղեստինյան տարածքում գործելու իրենց կարողությունները։

Իսրայելցի պաշտոնյաներից մեկը նշել է, որ Գազայում Իսրայելի պատերազմի նոր ծրագիրը ներառում է «տարածքների նվաճումը և այնտեղ մնալը»։ Պաշտոնյան ասել է, որ իսրայելական զինվորականները պաղեստինյան բնակչությանը կտեղափոխեն հարավային Գազա՝ միաժամանակ «հզոր հարվածներ» հասցնելով ՀԱՄԱՍ-ին։

Մարտի կեսերից ի վեր, երբ Իսրայելը սկսել է մահացու հարվածների ալիքը՝ խախտելով գրեթե երկու ամիս գործող հրադադարը, Գազայում սպանվել է ավելի քան 2400 պաղեստինցի։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր Գազայում սպանվել է ավելի քան 52,000 պաղեստինցի։

Պաշտոնյաները հայտնել են, որ մարտական ​​գործողությունների ընդլայնումը կլինի աստիճանական՝ հնարավորություն տալով նորացված հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի գործարքի՝ մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի կեսերին տարածաշրջան այցը: Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ Թրամփն այցելելու է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար, սակայն ներկայում Իսրայելում կանգառ չի նախատեսվում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կաբինետը նաև քննարկել է Գազա օգնության մատակարարումների վերսկսման թույլտվությունը՝ նոր շրջանակի համաձայն, որը հաստատվել է, բայց դեռևս չի իրականացվել։

Իսրայելի կողմից Գազա մտնող մարդասիրական օգնության շրջափակումը տևում է արդեն ինը շաբաթ։ Իսրայելի հանրային հեռարձակող Kan 11-ը հայտնում է, որ կիրակի օգնության մատակարարումների վերսկսման շուրջ հանդիպման ժամանակ բախում է տեղի ունեցել, որի ժամանակ կաբինետի երկու ծայրահեղ աջ անդամներ՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը և բնակավայրերի նախարար Օրիտ Ստրուկը, դեմ են արտահայտվել օգնության վերսկսմանը, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը պնդել  է, որ Իսրայելը պարտավոր է նպաստել դրան՝ միջազգային իրավունքի համաձայն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օգնության շուրջ վեճերի մասին իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունները «սխալ չեն»։

Իսրայելը հայտարարել է, որ դադարեցրել է մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ պատանդներին ազատ արձակելու համար: Սակայն միջազգային կազմակերպությունները պնդում են, որ Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և վտանգում մարդածին սովի առաջացումը, որոշները մեղադրում են Իսրայելին սովը որպես պատերազմի զենք օգտագործելու մեջ, որը ռազմական հանցագործություն է։

Իսրայելական աղբյուրը և Պետքարտուղարության պաշտոնյան CNN-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը քննարկում են Գազային օգնություն տրամադրելու մեխանիզմ, որը շրջանցում է ՀԱՄԱՍ-ը։ Պաշտոնյան ասել է, որ հայտարարությունը կարող է արվել «առաջիկա օրերին»:

Ըստ Պետքարտուղարության ներկայացուցչի՝ մշակվող մատակարարման մեխանիզմը նախատեսված է օգնությունը պաղեստինյան բնակչությանը հասցնելու համար՝ այնպիսի երաշխիքներով, որոնք կապահովեն, որ այն չուղղվի ՀԱՄԱՍ-ին կամ «Իսլամական ջիհադ»-ին։ Նա նշել է, որ անանուն մասնավոր հիմնադրամը կկառավարի օգնության մեխանիզմը և մարդասիրական պարագաների մատակարարումը Գազա։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ը և միջազգային օգնության կազմակերպությունները կաշխատեն հիմնադրամի մեխանիզմի շրջանակում՝ ապահովելու, որ պարագաները չհասնեն ՀԱՄԱՍ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի