Թրամփը հանձնարարել է վերաբացել 1963թ․ փակված Ալկատրասի հանրահայտ բանտը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է վերաբացել Կալիֆորնիայի Ալկատրաս բանտը, որը փակվել է 1963 թվականին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։

«Վերակառուցել և բացել Ալկատրասը։ Ամերիկան ​​չափազանց երկար ժամանակ տանջվել է դաժան, բռնի և կրկնվող հանցագործություններից, հասարակության թափոններից, որոնք երբեք ոչինչ չեն բերելու՝ բացի տառապանքից։ Երբ մենք ավելի լուրջ ազգ էինք, անցյալում չէինք տատանվում բանտարկել ամենավտանգավոր հանցագործներին և հեռու պահել նրանցից, ում կարող էին վնասել։ Այդպես էլ պետք է լինի։ Այլևս չենք հանդուրժի սերիական հանցագործներին, որոնք մեր փողոցներում տարածում են կեղտ, արյունահեղություն և քաոս։ Ահա թե ինչու այսօր ես հանձնարարում եմ Բանտերի բյուրոյին Արդարադատության նախարարության, ՀԴԲ-ի և Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի հետ համատեղ վերաբացել զգալիորեն ընդլայնված և վերակառուցված Ալկատրասը՝ Ամերիկայի ամենադաժան և բռնի հանցագործներին տեղավորելու համար»,- նշել է Թրամփը։

Ալկատրասի վերաբացումը, ըստ նրա, կլինի օրենքի, կարգուկանոնի և արդարադատության խորհրդանիշ։

Ալկատրասի խիստ ռեժիմի նախկին բանտը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի կղզում։ Այն կառուցվել է հին ամրոցի տեղում 1912 թվականին և սկզբնապես օգտագործվել է որպես ռազմական բանտ, իսկ 1936 թվականին փոխանցվել է Արդարադատության նախարարությանը, վերակառուցվել և դարձել ավելի անվտանգ։ Ամենավտանգավոր հանցագործներին ուղարկում էին «Ժայռ», ինչպես այն սկսեցին անվանել։ Մասնավորապես, այստեղ էր բանտարկված հայտնի գանգստեր Ալ Կապոնեն։

Ալկատրասը համարվում էր Միացյալ Նահանգների ամենախիստ բանտը, նախկին բանտարկյալները բազմիցս պատմել են բանտապահների դաժանության և պահման անմարդկային պայմանների մասին։ Բանտի գործունեության տարիների ընթացքում փախուստի 14 փորձ է եղել, որոնցից ոչ մեկը հաջող չի եղել։

1963 թվականին բանտը փակվել է։ Այդ ժամանակվանից ի վեր այնտեղ տեղակայված է թանգարան, որը մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի