Թրամփը հրահանգել է 100% մաքսատուրքեր սահմանել արտասահմանյան ֆիլմերի համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է փրկել ամերիկյան կինոարդյունաբերությունը՝ 100 տոկոս մաքսատուրք սահմանելով արտասահմանյան ֆիլմերի վրա։

«Ամերիկայում կինոարդյունաբերությունը շատ արագ մահանում է։ Այլ երկրներ առաջարկում են տարատեսակ խթաններ՝ մեր կինոգործիչներին և ստուդիաներին Միացյալ Նահանգներից հեռացնելու համար։ Հոլիվուդը և ԱՄՆ-ի շատ այլ տարածքներ ավերվում են։ Սա այլ ազգերի կողմից համակարգված ջանք է, հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիք»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Նա նշել է, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին լիազորում է անհապաղ սկսել երկիր մտնող և արտասահմանում արտադրված բոլոր ֆիլմերի վրա 100% մաքսատուրք սահմանելու գործընթաց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը 145% մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանից ապրանքների ներմուծման վրա։ Չինաստանը պատասխանել է ամերիկյան ապրանքների վրա 125 տոկոս մաքսատուրքեր սահմանելով։ Այլ երկրների նկատմամբ Թրամփը ևս տարբեր մաքսատուրքեր էր սահմանել, ապա ապրիլին  բարձրացումը կասեցրել  90 օրով՝  10 տոկոսի մաքսատուրքեր թողնելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի