Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Մալթայի միջազգային ջրերում գտնվող՝ Գազայի համար հումանիտար օգնությամբ բեռնված նավի վրա

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազայի համար օգնության բեռներ կազմակերպող ակտիվիստների խումբը հայտարարել է, որ ուրբաթ Մալթայի միջազգային ջրերում, դեպի Պաղեստինի տարածք շարժվելիս, օգնությամբ բեռնված նավն իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն է ենթարկվել, գրում է France 24-ը։

«Մալթայի ժամանակով 00:23-ին «Ազատության նավատորմի» կոալիցիայի նավը ենթարկվել է անմիջական հարձակման միջազգային ջրերում։ Զինված անօդաչու թռչող սարքերը երկու անգամ հարձակվել են անզեն քաղաքացիական նավի առջևի հատվածի վրա՝ առաջացնելով հրդեհ և զգալի անցք կմախքի վրա։ Իսրայելի դեսպանները պետք է կանչվեն և պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի խախտումների, այդ թվում՝ միջազգային ջրերում մեր քաղաքացիական նավի շարունակական շրջափակման և ռմբակոծման համար»,- ասվում է խմբի հայտարարության մեջ։

Խումբը հայտնել է, որ նավի վրա ակտիվիստներ են եղել 21 երկրներից։ Նրանք իրականացնում են այն, ինչ անվանում են «առաքելություն՝ պայքարելու Իսրայելի կողմից Գազայի անօրինական և մահացու պաշարման դեմ և հասցնելու խիստ անհրաժեշտ, կյանքեր փրկող օգնություն»։

Իսրայելը չի ​​մեկնաբանել մեղադրանքը։ Ակտիվիստները նշել են, որ հարվածը, կարծես, ուղղված է եղել նավի գեներատորին։ Արդյունքում, նավը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և գտնվում է խորտակման վտանգի տակ։

Մալթայի կառավարությունը հայտարարել է, որ նավատորմի բոլոր անդամներն անվտանգ են։

«Նավում եղել են անձնակազմի 12 անդամ և չորս քաղաքացիական ուղևոր. զոհերի մասին տեղեկություններ չկան։ Քարշակը ժամանել է դեպքի վայր և սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ Ժամը 1:28-ին (հինգշաբթի՝ ժամը 23:28 GMT) հրդեհը վերահսկողության տակ է վերցվել։ Մալթայի զինված ուժերի պարեկային նավը նույնպես ուղարկվել է՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նավում գտնվողները հրաժարվել են նստել քարշակը։ Նավը մնում է տարածքային ջրերից դուրս և վերահսկվում է իրավասու մարմինների կողմից։

Ըստ լրատամիջոցների՝ հայտնի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը նույնպես ծրագրում էր ուրբաթ օրը նավով մեկնել Գազայի ափեր։ Մալթայի մայրաքաղաք Վալետայում նա լրագրողներին ասել է, որ նավի վրա երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումը լուրջ վնաս է հասցրել և «անհնար է դարձրել առաքելության շարունակությունը»։ Թունբերգը հավելել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ նավը դեռևս գտնվում է հարձակման վայրում, քանի որ շարժվելիս ավելի շատ ջուր է լցվում դրա մեջ, խորտակման վտանգ կա։

Իսրայելը մարտի 2-ից ի վեր արգելափակել է Գազա բոլոր օգնության մատակարարումները և մարտի կեսերին վերսկսել ինտենսիվ ռազմական գործողությունները տարածքում։

2010 թվականին հարավային Թուրքիայից մեկնարկած նախորդ «Ազատության նավատորմի» նավարկությունն ավարտվել էր արյունահեղությամբ, երբ իսրայելական ուժերը գրոհել էին «Մավի Մարմարա» նավը, որի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 28 մարդ։

ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումը, որը սկիզբ դրեց Գազայի պատերազմին, հանգեցրել է 1218 մարդու մահվան, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք էին, ըստ պաշտոնական տվյալների վրա հիմնված AFP-ի հաշվարկի։ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի կողմից հարվածների վերսկսումից ի վեր զոհվել է առնվազն 2326 մարդ՝ պատերազմի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 52,418-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի