Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանին սկսել են սպառնալ համացանցով. Վահան Բաբայան
Քաղաքականություն
07.10.2018 | 12:10ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանին սկսել են սպառնալ համացանցով, և նա հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանությանը: Ես որպես կուսակցության նախագահ կոչ եմ անում այդ սպառնացողներին վերջ տալ համացանցում թաքնվելուց և կամովին ներկայանալ ոստիկանություն:Պետք է վերջ տրվի այս արատավոր երևույթին և օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն քաղաքական տեսակետների համար այս անհանդուրժողականության դրսևորողները:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ