Եթե Երևանը խախտի ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կան․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ունի միջազգային իրավական գործիքներ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար՝ Հայաստանի կողմից միութենական պայմանագրի խախտման դեպքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Եթե Երևանը ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵՏՄ օրենսդրությանը, ինչը, մենք հույս ունենք, տեղի չի ունենա, այլ կերպ ասած՝ էապես կխախտի ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ՝ միության անդամ մյուս պետությունների շահերը պաշտպանելու համար»,- նշել է Աղասանդյանը։

Նա նշել է, որ Հայաստանը երբեք հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, ընդհակառակը, ակտիվորեն մասնակցում է Միության շրջանակում ընթացող բանակցություններին, ինչը հաստատում է նրա հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման զարգացման նկատմամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նաև նշել է, թե Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության անխուսափելի կորուստները՝ ԵՏՄ-ից երկրի դուրս գալու դեպքում։

Աղասանդյանը հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, իսկ Երևանում հասկանում են ինչպես ԵՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Ապրիլի 4-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի