Ընթացիկ տարում կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100 000 այցելու

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգին երևանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջև մշտապես բաց են: Այս տարի ևս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: 

Ապրիլ-հունիս ամիսներին Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և արևելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Պարբերաբար զբոսաշրջային խմբեր են այցելում նաև Եվրոպայից, մասնավորապես՝ Իսպանիայից, Հունաստանից ու Ֆրանսիայից:

Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների և տարբեր կրթական կառույցների հետ՝ նշված ժամանակահատվածում կենդանաբանական այգում կազմակերպվել են մի շարք սոցիալական նշանակության ծրագրեր, որոնց ընթացքում այստեղ եղել են նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած «Արի տուն» ծրագրի երիտասարդ մասնակիցները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն միջազգային ճամբարի սաները, հաշմանդամություն ունեցող անձինք և ուրիշներ: