Factor TV-ի հետաքննությունը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է դարձել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Factor TV-ի «Նոր մենաշնորհ՝ Փաշինյանի որոշմամբ․ ում գրպանն են հոսում QR դրոշմավորման միլիարդները» հետաքննության հիման վրա։ Այս մասին Factor TV-ին  հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի ապրիլի 1-ին՝ Քրեական օրենսգրքի միաժամանակ 2 հոդվածներով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2003 թվականին ընդունված Քր․օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս) և Հակամրցակցային գործունեությունը, որ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել (գործող Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։  

«Նոր մենաշնորհ՝ Փաշինյանի որոշմամբ․ ում գրպանն են հոսում QR դրոշմավորման միլիարդները» հետաքննությամբ Factor TV-ն անդրադարձել է 44-օրյա պատերազմի 4-րդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշմամբ երկրում փաստացի ստեղծված նոր մենաշնորհին, որի արդյունքում ՊԵԿ նախկին փոխնախագահ Միքայել Փաշայանի ընկերությունը դարձել է ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր և ստացել միլիարդների շահույթ։

 

Գայանե Խաչատրյան