Դեպի ծով ելք չունեցող երկրի համար, անչափ կարևոր է ՍԾՏՀ-ին լիարժեք մասնակցությունը. Արմեն Փամբուխչյանը ողջունել է միջազգային համաժողովի մասնակիցներին

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միության (BSEC – URTA) գլխավոր ասամբլեայի 34-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով ներկայացուցչական նման համաժողովի անցկացումը Հայաստանում՝ իր ելույթում Փամբուխչյանն անդրադարձել է այն կարևոր դերակատարությանը, որն ունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միությունը միջազգային բեռնափոխադրումների զարգացման բնագավառում։
«Հայասատանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար, անչափ կարևոր է ՍԾՏՀ-ին լիարժեք մասնակցությունը։ Այն օգնում է, որպեսզի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերում բազմաթիվ խնդիրներ լուծում ստանան։ Բացի այդ, ոչ պակաս ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. հունիսի 25-ին տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա, Ադրբեջանի Հանրապետություն) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: 2004թ-ից, որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է նաև Սերբիայի Հանրապետությունը։