Հայաստանի տնտեսական շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը. վարչապետի խորհրդականը պնդում է՝ իրեն ճիշտ չեն հասկացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

Մեր քաղաքական և տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որպեսզի ամբողջական պատկեր ունենանք ժողովրդավարության: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Երեկ որոշ լրատվամիջոցներում մեկնաբանություններ եղան, որոնք փորձեցին ցույց տալ, թե տարբերություն կա իմ ասածների և վարչապետի ասածների մեջ այս հարցի կապակցությամբ: Բացարձակ որևէ տարբերություն չկա. մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում, որ Հայաստանի տնտեսական շահերից է բխում, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ասաց Գասպարյանը:

Վարչապետի խորհրդականի պնդմամբ՝ իր խոսքերը պարզապես վերաբերում էին ներդրողների կողմից հետաքրքրության աճին. «Եվ բնական է, որ մենք ունենանք երկարաժամկետ քաղաքական տեսլական, քանի որ ժողովրդի պահանջն է արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացումը, հետևաբար՝ դա չափազանց կարևոր է, որպեսզի այս բոլոր ձգտումներն օտարերկրյա ներդրողների իրականացվեն, և պատկերը ամբողջական լինի. երբ կա կառավարություն, որի նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում, և կա խորհրդարան, որին ժողովուրդը դեմ է: Հետևաբար՝ այդ արտահերթ ԱԺ ընտրությյունները չափազանց կարևոր են, որպեսզի զարգանա Հայաստանի տնտեսությունը»:

Արսեն Գասպարյանի հավաստմամբ՝ վերջին երկու ամսվա ընթացքում միայն ինքն ավելի քան 100 ներդրողների հետ է հանդիպել, ընդ որում՝ և՛ օտար, և՛ սփյուռքահայ: Իսկ հետաքրքրությունների ոլորտները բազմազան են. ջրային ռեսուրսները, ջրամբարների կառուցումը, թվայնացման, էներգետիկայի, տուրիզմի, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներ:

Մանրամասները՝ տեսանյութում