Փաշինյանին դիմած ադրբեջանցի ակտիվիստը Բաքվում դատական նիստում հերքել է ՀՀ-ի հետ կապի մասին մեղադրանքները

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Երիտասարդ ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն): Այս հոդվածը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Սամեդովն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ընդգծելով, որ պետական ​​դավաճանության մեղադրանքը հորինված է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ չնայած իրեն մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, սակայն դա հաստատող որևէ ապացույց չկա։ Նա ասել է, որ ձերբակալությունից առաջ վեց տարի չի ապրել Ադրբեջանում և երբեք չի աշխատել որևէ պետական ​​​​մարմնում, նաև նշել, որ աբսուրդ է իրեն մեղադրել ինչ-որ մեկին տեղեկատվություն փոխանցելու մեջ, երբ հասանելիություն չի ունեցել պետական ​​​​գաղտնիք համարվող որևէ գաղտնի տեղեկատվության։

«Ես վեց տարի չեմ ապրել երկրում։ Ես երբեք չեմ աշխատել որևէ պետական ​​հաստատությունում, երբեք հասանելիություն չեմ ունեցել որևէ գաղտնի փաստաթղթի։ Ինչպե՞ս կարող էի պետական ​​գաղտնիքը փոխանցել ուրիշին»,- նշել է նա։

Հաղորդվում է, որ Սամեդովի գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 16-ին, այն կշարունակվի վկաների հարցաքննությամբ։

Հիշեցնենք, որ հակապատերազմական հայացքներով հայտնի Սամեդովը ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի 21-ին, երկու օր անց դատարանը նրան 4 ամսով կալանավորել է պետական ​​դավաճանության մեղադրանքով, դեկտեմբերին կալանքը երկարաձգվել է մինչև մարտի 9-ը։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ կապերի համար։

Սամեդովը հայտնի է տարբեր ԶԼՄ-ներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական ​​հոդվածների հրապարակմամբ, ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղասիրական դիրքորոշմամբ։ ԵՄ-ն և մի շարք միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Բահրուզ Սամեդովի նկատմամբ հետապնդումները։

Վերջերս նա բանտից դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ինքը երբևէ որևէ համագործակցություն չի ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի