Կառավարությունը փոխում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ -ի մասին օրենքը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը որոշեց փոփոխություն կատարել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ ստեղծելու մասին օրենքում։

Առաջարկվող փոփոխություններով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» բառերը կփոխարինվեն «Վարչապետի աշխատակազմին» բառերով:

Նախագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ Բաղրամյան 24 և Բաղրամյան 26 վարչական շենքերի և հարող տարածքների սպասարկումն իրականացվելու է վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, ինչպես նաև հիմնադրի լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին, ինչը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 10-ի «Վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին» N 500-Ա որոշման ընդունմամբ:

Փոխվելու է նաև Բաղրամյան 24 և Բաղրամյան 26 վարչական շենքների և հարող տարածքների սպասարկման բնականոն ընթացքի ապահովումն իրականացնող հիմնադրի լիազորությունները:

Ըստ նոր խմբագրության՝«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է: