Միրզոյան-Ֆիդան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ չմանրամասնելով, թե ինչ օրակարգով է նախատեսված հանդիպումը։

Նշենք, որ Անթալիայում  մեկնարկել է դիվանագիտական 4-րդ ֆորումը։ ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու ապրիլի 11-12-ին տեղի ունեցող դիվանագիտական ֆորումին։ Արտգործնախարարության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, սակայն, այդպես էլ չեն հստակեցրել, թե որ պաշտոնյաների հետ են նախատեսված հանդիպումներ։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ տարի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում  կայացած «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում սպասվում է Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։

Մանյա Պողոսյան