Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծին

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացության արժանացրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, համաձայն որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

«Նշված իրավակարգավորման առնչությամբ նախևառաջ հարկ ենք համարում անդրադառնալ առաջադեմ երկրների միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես, ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդված 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն, նշված երկրներում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան»,- մանրամասնեց նախարարը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց՝ քանի որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոմիտեի նիստում նախագծի քննարկմանը ներկա է եղել և հայտնել, որ համաներման նախագծի դեպքում նման փոփոխության անհրաժեշտություն չկա, ուստի նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ընդգծեց՝ քանի որ պատգամավորի առաջարկի հիմնական շարժառիթը բանտախցերի բեռնաթափումն է, ուստի այդ խնդիրը լուծվում է և հավելյալ քաշքշուկների կարիք չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: