Քասախ համայնքի բնակիչները դարձյալ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Երևան- Աշտարակ մայրուղին։ Նրանք պահանջում են, որ որպեսզի չհանվի ավտոբուսային համար 59 երթուղին։

«Մեր պահանջը ձևակերպվել է գրավոր և փոխանցվել է տարբեր մարմինների: Այս պահին մենք սպասում ենք այդ պահանջի կատարմանը կամ նրանց արձագանքին։ Պատկան մարմիններից խնդրում ենք ուղղակի չգնալ ծայրահեղ քայլերի, մենք պատրաստ ենք բոլոր խելամիտ որոշումները քննարկելու։ Հակառակ պարագայում մեր քայլերը լինելու են հաջորդական և ավելի բարդ ու ավելի ծանր։ Քասախ համայնքում երկու տարի և շարունակ գործել է համար 59 ավտոբուսը։ Մեր պահանջը այդ ավտոբուսի շահագործումը շարունակելն է»,- հայտարարեց բողոքի ակցիա մասնակից Քասախի բնակիչը։

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։ Հիշեցնենք, որ մարտի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։