Պետք է բարելավել ԸՕ-ն, ողջամիտ ժամկետ տալ քաղաքական ուժերին ԱԺ ընտրություններին պատրաստվելու համար, ինչը ենթադրում է դրա անցկացումը 2019 թ.-ի մայիս-հունիսին. ՀՀԿ հայտարարությունը

Լուրեր

21.01.2026 | 21:44
Հոգևորականը երեկ միացել էր Փաշինյանին, այսօր՝ Գարեգին Բ-ին․ ճնշումների մասին ահազանգեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 21:27
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.01.2026 | 21:13
Իրանի իշխանությունները սկսել են բռնագրավել բողոքի ցույցերին աջակցած ընկերությունների և ձեռնարկատերերի ունեցվածքը. FT
21.01.2026 | 21:00
Սոլովյովն ու Դուգինը սպառնալով ջուրը գցեցին Կրեմլի միլիոնները, որ ծախսում են ՀՀ-ում ուղեղներ լվանալու համար․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 20:53
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը՝ Հայաստանի շախմատի չենպիոններ
21.01.2026 | 20:45
Մեկ հայտ․ դեռ պարզ չէ՝ ով է կառավարելու առողջության ապահովագրության համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 20:42
«Դա մեր տարածքն է». Թրամփը` Գրենլանդիայի մասին
21.01.2026 | 20:38
Երևանում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է
21.01.2026 | 20:30
Վախ կա, որ եղբայրը՝ Եզրաս Սրբազանը չի կարող գալ ՀՀ․ եպիսկոպոսը՝ ժողովն Ավստրիայում անցկացնելու մասին
21.01.2026 | 20:22
Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել
21.01.2026 | 20:20
Թրամփը և Գրենլանդիան․ կղզի, որը կարող է փլուզել ՆԱՏՕ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
21.01.2026 | 20:12
Ֆիրմաները ներքին չաթով աշխատակիցներին ասում են՝ հունվարի 27-ն աշխատանքային է․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 20:00
ԹՐԻՓՓ-ի ծրագիրը գրել են, թե խաղաղություն է, բայց ես հավատացնում եմ՝ դա ռեգիոնալ ական է․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 19:53
Եթե «Հայփոստի» հետևում Միշիկն էր կանգնած, ստացվում է՝ ես եմ իրեն փող տվել․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.01.2026 | 19:44
ՍԴ նախագահը 7 մլն 787 հազար դրամ պարգևավճար կստանա
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։ Օրենքով առաջարկվող կարգավորումները կատարված են ՀՀ Սահմանադրության դրույթների խիստ հաշվառմամբ և ուղղված են Ազգային ժողովի բոլոր նիստերի, այդ թվում՝ վարչապետի ընտրության նիստի բնականոն ընթացքի ապահովմանը։ Առաջարկվող ընթացակարգը շատ պարզ է. Ազգային ժողովի նիստը ընդհատվում է, մինչև վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են, քանի որ նախագիծը որևէ կերպ չի ընդհատում, չի վերացնում, չի փոփոխում որևէ սահմանադրական ժամկետ, այլ ընդամենը սահմանվում է Ազգային ժողովի գործունեությանը վերաբերող ընթացակարգային դրույթ։ Նման դրույթները միայն մեզ չէ, որ բնորոշ են։ Բավական է ուսումնասիրել տարբեր երկրների խորհրդարանների նիստերի ընդահատման, ընդհանարապես Ազգային ժողովի և առանձին պատգամավորների գործունեության խոչընդոտման վերաբերյալ կարգավորումները։

Թեև նման օրենքը հարիր է ցանկացած ժողորդավարական հասարակության և, չնայած շահարկումներին, ամբողջովին համապատասխանում է Սահմանադրությանը, այնուամենայնիվ վարչապետի հորդորով երեկ առավոտյան դրա քվեարկությունը հետաձգվեց, որպեսզի չխաթարվեն բանակցությունները։

Քվեարկությունը հետաձգվելուց հետո վարչապետը, խախտելով բանակցությունների մասին պայմանավորվածությունը, անսպասելիորեն հայտարարեց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը ստիպեց մեզ հրավիրել արտահերթ նիստ և քվեարկել նշված օրենքի նախագիծը։ Քվեարկությունից հետո վարչապետ Փաշինյանն այդ նախագծի ընդունմանը անմիջապես արձագանքեց Ազգային ժողովի պահպանվող տարածքում զանգվածային ցույց կազմակերպելով, իսկ փաստացի՝ պաշարելով Ազգային ժողովը։ Չնայած վարչապետի հայտարարություններին, որ երաշխավորված է պատգամավորների ազատ ելումուտը, այդ պայմանները իսպառ բացակայում էին։ Ինչ վերաբերում է երեկ գիշերը վարչապետի հետ կայացած հանդիպմանը, ապա դրանից պարզ դարձավ.

• Վարչապետի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը դետեմբերին սահմանելը պայմանավորված էր ոչ թե օրենքի նախագծով, այլ արդեն իսկ վաղօրոք որոշված էր նրա կողմից։ Դրա պարզ վկայությունն է նաև այն, որ հանդիպման ընթացքում մեր կողմից առաջարկվեցին օրենքի հետագա ընթացքը կասեցնելու տարբերակներ, որոնք սակայն մերժվեցին։

• Թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մուտք է գործում Ազգային ժողովի շենք՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, սակայն նա Աժ շենք մուտք գործեց վերջնագիր ներկայացնելու, իր՝ արդեն վաղօորոք կայացրած որոշման մասին ընդամենը իրազեկելու համար, բացառելով որևէ երկխոսության հնարավորությունը։ Այդ պայմաններում ՀՀԿ խմբակցությունը որևէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։

ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում և վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը և ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Այս գործընթացներին զուգահեռ կարևորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում Ազգային ժողովի բնականոն և անխափան գործունեությունը և իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի անվերապահ պահպանումը: Անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի նկատմամբ որևէ ճնշում՝ միաժամանակ ընդգծելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ քաղաքական եղանակով»։