Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր դնելու դիմումը հետ չի վերցրել

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր դնելու դիմումը հետ չի վերցրել, այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Այսօր լրանում է մեկ շաբաթը, որ Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ԱԺ աշխատակազմին:

Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո` ապրիլի 1-ին, Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ կիրակի օրը Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպով պայմանավորված։ 

Գյումրիում ավագանու ընտրությունների օրը, միջադեպ էր տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Երբ լրագրողը մանդատը վայր դնելու պահանջ էր հնչեցրել՝ Գաբրիելյանն ասել էր. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։  

 

Մանյա Պողոսյան