ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
Քաղաքականություն
03.10.2018 | 18:02Հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: